Բոլոր շրջանային (քաղաքային) հարկային պետական տեսչություններին, Նախարարություններին Գերատեսչություններին
1995թ. փետրվարի 1-ից ավելացված արժեքի հարկի արտոնությունների կիրառման մի քանի հարցերի մասին
Կապված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշման ընդունման հետ, տեղեկացնում ենք, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկվում է 1995թ. փետրվարի 1-ից: Դա նշանակում է մասնավորապես, որ այդ օրվանից դադարելու են գործել մի շարք հարկային արտոնություններ, որոնք սահմանված են եղել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածով, մասնավորապես.
- քաղաքային մարդատար տրանսպորտի ( բացի մարդատար էլեկտրատրանսպորտի) և ուղեվորների մերձքաղաքային փոխադրումների ծառայությունների գծով. և բնակչությանը մատուցվող կոմունալ ծառայությունների (բացի ջրամատակարարման, ջերմային էներգամատակարարման և սանմաքրման) գծով.
- մինչև 18 տարեկան երեխաների ուսման վարձի գծով.
- թատերականացված, մարզական, կուլտուր-լուսավորական և զվարճալի միջոցառումների գծով.
- կյանքը թեթևացնող միջոցների գծով:
Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում նշել, որ համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի վերը նշված որոշման 2-րդ կետի «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 20-րդ (1994թ. դեկտեմբերի 10-ի խմբագրությամբ) կետով նախատեսված արտոնությունը (սննդամթերքի առանձին տեսակների գծով) սահմանվելու է ՀՀ կառավարության կողմից հաստատվող համապատասխան ցանկի նկատմամբ (ցանկի հաստատման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք ):
Նախկինում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի (1993թ. հունիսի 30-ի խմբագրությամբ ) 6 հոդվածի 20-րդ կետով, ինչպես նաև ՀՀ կառավարության 1993թ.մարտի 31-ի հ.134 և 1993թ. նոյեմբերի 26-ի հ.590 որոշումներով, սննդամթերքի առանձին տեսակների արտադրության (սահմանված դեպքերում` նաև վաճառքի) գծով տրված արտոնությունները շարունակելու են գործել մինչև նոր ցանկի հաստատումը: Քանի որ այդ նոր ցանկը, համաձայն օրենքի, վերաբերվելու է միայն սննդամթերքի առանձին տեսակներին, ուստի ՀՀ կառավարության 26.11.93թ. «ՀՀ տարածքում բնակչությանն իրացվող կամ վաճառվող սննդամթերքի առանձին տեսակներ և մանկական տեսականու որոշ ապրանքներ ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» թիվ 590 որոշմամբ սահմանված «մանկական տեսականի» ապրանքատեսակների իրացումը սկսած 1995թ. փետրվարի 1-ից ավելացված արժեքի հարկով հարկվելու է ընդհանուր կարգով (անկախ սննդամթերքների առանձին տեսակների գծով նոր ցանկի հաստատման ժամանակից) և այդ մասով ՀՀ կառավարության թիվ 590 որոշմամբ սահմանված արտոնությունը գործելու է մինչև 1995թ. փետրվարի 1-ը: