i
(ուժը կորցնելու է 04.03.2025 թվականից` 30.01.2025 թիվ 06-Ն հրաման) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
8 ապրիլի 2022 թվականի N 8-Ն
ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ՎԿԱՅԱԳՐՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄ» ՓԱՐՏ-66 (PART-66) ԵՎ «ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՓԱՐՏ-147 (PART-147) ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի և 4-րդ մասի 3-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել
1) Թռիչքների անվտանգության եվրոպական միության գործակալության (EASA) «Վկայագրող տեխնիկական սպասարկման անձնակազմ» ՓԱՐՏ-66 (PART-66) կանոնակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Թռիչքների անվտանգության եվրոպական միության գործակալության (EASA) «Հաստատված տեխնիկական սպասարկման ուսուցում և քննություններ» ՓԱՐՏ-147 (PART-147) կանոնակարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱՐԱՐ Գ. ՍԱՆՈՍՅԱՆ
_______________
ԻՐՏԵԿ - հավելվածները տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:
Պաշտոնական հրապարակման օրը` 14 ապրիլի 2022 թվական: