Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ (ՀԵՆԱՇԱՐԺԱԿԱՆ) ԴԺՎԱՐՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ (ՀԵՆԱՇԱՐԺԱԿԱՆ) ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ` ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ...

01.04.2025 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.02.2022  -ից մինչեւ   01.04.2025  -ը:
 

(ուժը կորցրել է 27.03.2025 թիվ 32-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 փետրվարի 2022 թվականի N 11-Ն

 

ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ (ՀԵՆԱՇԱՐԺԱԿԱՆ) ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ` ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵՎ ՆԱԽԸՆՏՐԱԾ ՎԱՅՐԻ ՄԱՏՉԵԼԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ (ՀԵՆԱՇԱՐԺԱԿԱՆ) ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ` ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՆԱԽԸՆՏՐԱԾ ՎԱՅՐԻ ՄԱՏՉԵԼԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3.1-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել ընտրությունների ժամանակ իրենց տեղամասային կենտրոնում քվեարկելու անհնարինության դեպքում`

1) տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողի կողմից` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողի տվյալները` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանելու և նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում լրացնելու մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                   Տ. ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2022 թ. փետրվարի 23-ի

N 11-Ն որոշման

 

_________________________________________________________

                (նշվում է ընտրողների ցուցակը վարող լիազոր մարմնի անվանումը)

 

ԴԻՄՈՒՄ

 

Ես (իմ վստահորդ)` _____________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

անձը հաստատող փաստաթուղթ` ___________________, տրված`______________________

                            (սերիա, համար)           (օրը, ամիսը, տարեթիվը  

                                                     և ում կողմից)

 

հաշվառված`_________________________________________________________________

(հաշվառման վայրը)

 

հանդիսանում եմ տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձ, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3.1-րդ մասը` ______________________________________________________ ընտրություններին

(նշվում է ընտրության անվանումը)

 

մասնակցելու համար, խնդրում եմ` իմ տվյալները ժամանակավորապես հանել ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ընդգրկել իմ նախընտրած մատչելի` թիվ ______/______ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:

 

Կից ներկայացվում է տեղաշարժման (հենաշարժական) դժվարությունները հավաստող փաստաթղթի պատճենը, իսկ այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում` նաև կցվում է լիազորագիրը և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը:

 

Դիմող` (լիազորված անձ) _______________________________ ________________

(անունը, հայրանունը, ազգանունը) (ստորագրություն)

 

«____» _______________ 20 թ.

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2022 թ. փետրվարի 23-ի

N 11-Ն որոշման

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ (ՀԵՆԱՇԱՐԺԱԿԱՆ) ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ` ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽԸՆՏՐԱԾ ՎԱՅՐԻ ՄԱՏՉԵԼԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3.1-րդ մասը`

 

____________________________________________________________________ -ի

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

անձը հաստատող փաստաթուղթ` ___________________, տրված`_____________________

                           (սերիա, համար)            (օրը, ամիսը, տարեթիվը

                                                     և ում կողմից)

 

վերաբերյալ տվյալները ժամանակավորապես հանվել են` ____________________ մարզի _______________________________ համայնքի թիվ _____/_____ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից և լրացվել ________________ մարզի ____________ համայնքի ______________________________________ հասցեի թիվ _____/_____ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:

 

_________________________________________  ________________

(լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման  (ստորագրություն)

ղեկավարի անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

«____» ____________ 20 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 փետրվարի 2022 թվական:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
23.02.2022
N 11-Ն
Որոշում