Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅ-ԱԼՄԱՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅ-ԱԼՄԱՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

17.08.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 դեկտեմբերի 2021 թվականի N 1988-Ա

 

«ՀԱՅ-ԱԼՄԱՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 12-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ադամանդագործական և ոսկեգործական ընկերությունների կոնսոլիդացված պահանջարկն սպասարկելու, այն է` նույն ընկերությունների կողմից իրականացված կանխավճարների հաշվին բնական ալմաստի և թանկարժեք մետաղների հումք արդյունահանող ընկերություններից միասնական խմբաքանակով և (կամ) մեկ լոտով գնումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վերոհիշյալ ընկերություններին մեկ լոտով կամ խմբաքանակով փոխանցելու նպատակով հիմնադրել «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ընկերություն):

2. Սահմանել, որ ընկերությունն բնական ալմաստի և թանկարժեք մետաղների հումք արդյունահանող ընկերություններից միասնական խմբաքանակով և (կամ) մեկ լոտով գնումներ է կատարելու բացառապես նույն ընկերություններից այդ նպատակով ստացած կանխավճարների հաշվին:

3. Սահմանել, որ ընկերությունն բնական ալմաստի և թանկարժեք մետաղների հումք արդյունահանող ընկերություններից գնում է կատարելու բացառապես այն խմբաքանակի և (կամ) լոտի, որն ընտրել են ընկերությանը կանխավճար (կանխավճարներ) փաստացի վճարած Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ադամանդագործական և ոսկեգործական ընկերությունների լիազոր ներկայացուցիչները:

4. Սահմանել, որ ընկերությունը գնված խմբաքանակը և (կամ) լոտը` անկախ կազմից և պարունակությունից, պետք է հանձնի կանխավճար փաստացի վճարած ընկերությունների լիազոր ներկայացուցչին և անմիջապես հաշվանցի կանխավճարի գումարը` ստանալով միայն կոմիսիոն վարձատրություն գործարքի կազմակերպման համար:

5. Սահմանել, որ ընկերությանն իրավունք չի վերապահվում իր հաշվին և (կամ) իր ռիսկով գնել և (կամ) վաճառել բնական ալմաստի և թանկարժեք մետաղների որևէ խմբաքանակ և (կամ) լոտ:

6. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 50 մլն դրամ, որը համապատասխանում է 500 հատ հասարակ բաժնետոմսի, յուրաքանչյուրը` 100,000 դրամ:

7. Սահմանել, որ ընկերության գործունեության արդյունքում ընկերության զուտ ակտիվները չեն կարող նվազել քան կանոնադրական կապիտալի 70 տոկոսը:

8. «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում իրականացնել 2022 թվականի պետական բյուջեից` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ընդհանուր հատկացումների շրջանակներում վերաբաշխում կատարելու միջոցով:

(8-րդ կետը փոփ. 22.04.2022 թիվ 530-Ա որոշում)

9. Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը (այսուհետ` լիազոր մարմին):

10. Ընկերության հիմնադրման հետ կապված «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մյուս լիազորությունները վերապահել լիազոր մարմնին:

(որոշումը փոփ. 17.08.2023 թիվ 1375-Ն որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.12.2021
N 1988-Ա
Որոշում