01.09.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հուլիսի 2021 թվականի N 1116-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասին և 3-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից մասնավոր պահնորդական կազմակերպությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից մասնավոր պահնորդական կազմակերպությունների գործունեության ստուգումների ստուգաթերթը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրը և տեքստը փոփ. 31.08.2023 թիվ 1471-Ն որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. հուլիսի 8
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 8-ի
N 1116-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. Սույն կարգով սահմանվում է մասնավոր պահնորդական և թիկնապահական ծառայությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) կողմից ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը:
2. Սույն մեթոդաբանության իմաստով` ռիսկը տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին, առողջությանը, պետության, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային շահերին վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը:
3. Ռիսկայնության գնահատման մեթոդաբանությունը և ռիսկայնության չափանիշները ոստիկանությանը հնարավորություն կտան`
1) վերլուծելու և դասակարգելու վերահսկվող կազմակերպությունները` ըստ դրանց ռիսկայնության գործոնների.
2) ձևավորելու վերահսկվող կազմակերպությունների տվյալների բազա.
3) որոշելու ստուգումների առավել օպտիմալ պարբերականությունը:
4. Մասնավոր պահնորդական կազմակերպությունների գործունեության ընթացքում մատուցվող ծառայությունների` «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքով, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված պահանջներին անհամապատասխան կազմակերպելու ռիսկայնությունը որոշող առավելագույն չափանիշը 5 միավորն է:
Ռիսկային չափանիշներն են`
1) առանց պատվիրատուի հետ կնքված գրավոր պայմանագրի` թիկնապահական և պահնորդական ծառայություններ մատուցելը - 3 միավոր.
2) թիկնապահական և պահնորդական ծառայությունների մատուցման մասին կնքված պայմանագիրը, դրա կատարման հետ կապված տեղեկություններ պարունակող փաստաթղթերը և նյութերը հինգ տարի ժամկետով չպահպանելը - 3 միավոր.
3) կազմակերպության կողմից առևտրային այլ գործունեությամբ զբաղվելը - 5 միավոր.
4) թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության ղեկավարները, թիկնապահները և պահնորդները պաշտոններ են զբաղեցնում կամ աշխատում են այն պաշտպանվող անձանց մոտ կամ պահպանվող օբյեկտներում, որոնց հետ թիկնապահական կամ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը կնքել է ծառայություններ մատուցելու պայմանագիր - 3 միավոր.
5) կազմակերպության կողմից պահնորդներին (թիկնապահներին) միասնական համազգեստ չտրամադրելը, միասնական համազգեստի և տարբերանշանի նկարագիրը չհաստատելը կամ համազգեստի և տարբերանշանի անհամապատասխանությունն օրենքի պահանջներին, ինչպես նաև կազմակերպության աշխատողների կողմից այն կրելու կարգը խախտելը - 2 միավոր.
6) կազմակերպության տրանսպորտային միջոցներն օրենքով սահմանված պահանջներին անհամապատասխան շահագործելը - 2 միավոր.
7) արձանագրված իրավախախտման կամ իրավախախտումը կանխելու կամ իրավախախտին վնասազերծելու ընթացքում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ զենք գործադրելիս քաղաքացու կյանքին, առողջությանը, գույքին վնաս հասցնելու դեպքում թիկնապահի կամ պահնորդի կողմից իրավապահ մարմիններին անհապաղ չտեղեկացնելը, ինչպես նաև ձեռնարկված սույն միջոցառումների վերաբերյալ կազմված փաստաթղթերը կազմակերպության կողմից հինգ տարի ժամկետով չպահպանելը - 3 միավոր.
8) առանց ոստիկանության կողմից տրված որակավորման ստուգման վկայականի` կազմակերպությունում պահնորդներ (թիկնապահներ) պահելը - 5 միավոր.
9) կազմակերպությունում աշխատող պահնորդների ու թիկնապահների` երեք տարին մեկ անգամ պարտադիր վերապատրաստում չանցնելը - 2 միավոր.
10) կազմակերպությունում աշխատող պահնորդների ու թիկնապահների` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու պիտանելիությունը որոշող ստուգումներ չանցնելը - 2 միավոր.
11) պահնորդական (թիկնապահական) գործառույթներ իրականացնող անձանց հետ աշխատանքային պայմանագրեր չկնքելը կամ դրանք պատշաճ կերպով չկնքելը - 4 միավոր.
12) կազմակերպությունում աշխատող պահնորդներին (թիկնապահներին) չապահովագրելը - 4 միավոր.
13) որակավորում ունեցող մասնագետների (թիկնապահ, պահնորդ) փոփոխության դեպքերում ոստիկանությանը սահմանված ժամկետում չտեղեկացնելը - 2 միավոր.
14) կազմակերպության կողմից օրենքով սահմանված կարգի խախտումներով զենքի ձեռքբերումը - 5 միավոր.
15) օրենքով սահմանված` զենքի ու դրա փամփուշտների պահման պայմանների խախտում - 5 միավոր.
16) կազմակերպության կողմից տրված զենքը պահնորդներին (թիկնապահներին) ամրակցելու մասին և նրանց կողմից սահմանված կարգով զենք կրելու մասին հրամանի բացակայության դեպքում - 5 միավոր.
17) պահնորդական (թիկնապահական) գործունեություն իրականացնող անձանց կողմից իրենց ամրակցված զենքը, հատուկ կամ տեխնիկական միջոցները և համապատասխան վկայականն այլ անձանց փոխանցելը կամ վերջիններիս կողմից` պահնորդական կազմակերպության սեփականությունը չհամարվող և օրինական տիրապետման տակ չգտնվող զենքով, հատուկ և տեխնիկական միջոցներով սահմանված պարտականությունները կատարելը - 5 միավոր:
(4-րդ կետը փոփ. 31.08.2023 թիվ 1471-Ն որոշում)
5. Մասնավոր պահնորդական կազմակերպության գործունեության ռիսկն ունի առավելագույնը 60 միավոր ընդհանուր կշիռ:
6. Ըստ ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների գնահատման` վերահսկվող կազմակերպությունները դասակարգվում են հետևյալ երեք խմբերի`
1) բարձր ռիսկային.
2) միջին ռիսկային.
3) ցածր ռիսկային:
7. Ռիսկային խմբերն ըստ միավորների (կշռի) հանրագումարի դասակարգվում են`
._______________________________________.
|NN | Ռիսկայնության | Ռիսկայնության |
|ը/կ| խումբը | խմբի միավորները |
|___|________________|__________________|
|1. |ցածր |1-20 միավորներ |
|___|________________|__________________|
|2. |միջին |21-40 միավորներ |
|___|________________|__________________|
|3. |բարձր |41-60 միավորներ |
._______________________________________.
8. Ստուգումների հաճախականությունը որոշվում է ըստ ռիսկայնության խմբերի`
1) ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված կազմակերպություններում` յուրաքանչյուր 5 տարին 1 անգամ.
2) միջին ռիսկայնության խմբում ընդգրկված կազմակերպություններում` յուրաքանչյուր 3 տարին 1 անգամ.
3) բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված կազմակերպություններում` տարեկան 1 անգամ:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 8-ի
N 1116-Ն որոշման
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ N__________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
Ստուգման սկիզբը Ստուգման ավարտը
20 թ. ____________ _____ 20 թ. ____________ _____
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)
Ստուգման հիմքը ______________________________________________________
Ստուգման ենթակա հարցերի շրջանակը` համաձայն ձևի հարցաշարի
Տնտեսական գործունեության տեսակի դասակարգչի ծածկագիրը ________________
Տնտեսավարող սուբյեկտի`
անվանումը_____________________________________________________________
գտնվելու վայրը________________________________________________________
լիցենզիան տալու ամսաթիվը «» ___________ 20 թ.
լիցենզիայի համարը N ________________
այլ կոնտակտային տվյալներ _____________________________________________
ՀՎՀՀ-ի ծածկագիրը` ____________________________________________________
Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք`
1. ___________________________________________________________________
(պաշտոնը) (ծառայողական վկայականի համարը)
____________________________________ _________________________
(ազգանունը, անունը, հայրանունը) (ստորագրությունը)
2. ____________________________________________________________________
(պաշտոնը) (ծառայողական վկայականի համարը)
____________________________________ _________________________
(ազգանունը, անունը, հայրանունը) (ստորագրությունը)
3. ____________________________________________________________________
(պաշտոնը) (ծառայողական վկայականի համարը)
____________________________________ _________________________
(ազգանունը, անունը, հայրանունը) (ստորագրությունը)
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար`
____________________________________ _________________________
(ազգանունը, անունը, հայրանունը) (ստորագրությունը)
ՀԱՐՑԱՇԱՐ ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ
._____________________________________________________________________.
|N | Հարցը |Այո|Ոչ|Կը-|Մեկնա-|Հարցի համար հիմք |
|ը/կ| | | |շի-|բանու-|հանդիսացող իրավական|
| | | | |ռը |թյուն-|նորմը |
| | | | | |ներ | |
|___|___________________________|___|__|___|______|___________________|
|1. |Արդյո՞ք ծառայությունները | | |3 | |«Մասնավոր |
| |մատուցվում են | | | | |պահնորդական |
| |կազմակերպության և | | | | |գործունեության |
| |պատվիրատուի միջև սահմանված| | | | |մասին» ՀՀ օրենքի |
| |կարգով կնքված գրավոր | | | | |9-րդ հոդվածի 1-ին |
| |պայմանագրի համաձայն: | | | | |մաս |
|___|___________________________|___|__|___|______|___________________|
|2. |Արդյո՞ք կազմակերպությունը | | |3 | |«Մասնավոր |
| |հինգ տարի ժամկետով | | | | |պահնորդական |
| |պահպանում է թիկնապահական և | | | | |գործունեության |
| |պահնորդական | | | | |մասին» ՀՀ օրենքի |
| |ծառայությունների մատուցման | | | | |9-րդ հոդվածի 2-րդ |
| |մասին կնքված պայմանագրերը, | | | | |մաս |
| |դրանց կատարման հետ կապված | | | | | |
| |տեղեկություններ պարունակող | | | | | |
| |փաստաթղթերը և նյութերը: | | | | | |
|___|___________________________|___|__|___|______|___________________|
|3. |Կազմակերպությունն արդյո՞ք | | |5 | |«Մասնավոր |
| |առևտրային այլ | | | | |պահնորդական |
| |գործունեություն չի | | | | |գործունեության |
| |ծավալում: | | | | |մասին» ՀՀ օրենքի |
| | | | | | |8-րդ հոդվածի 6-րդ |
| | | | | | |մաս |
|___|___________________________|___|__|___|______|___________________|
|4. |Արդյո՞ք թիկնապահական և | | |3 | |«Մասնավոր |
| |պահնորդական գործունեություն| | | | |պահնորդական |
| |իրականացնող կազմակերպության| | | | |գործունեության |
| |ղեկավարները, թիկնապահները | | | | |մասին» ՀՀ օրենքի |
| |և պահնորդները պաշտոններ | | | | |7-րդ հոդվածի 7-րդ |
| |չեն զբաղեցնում կամ աշխատում| | | | |մաս |
| |այն պաշտպանվող անձանց մոտ | | | | | |
| |կամ պահպանվող օբյեկտներում,| | | | | |
| |որոնց հետ թիկնապահական կամ | | | | | |
| |պահնորդական գործունեություն| | | | | |
| |իրականացնող | | | | | |
| |կազմակերպությունը կնքել է | | | | | |
| |ծառայություններ մատուցելու | | | | | |
| |պայմանագիր: | | | | | |
|___|___________________________|___|__|___|______|___________________|
|5. |Կազմակերպության կողմից | | |2 | |«Մասնավոր |
| |պահնորդներին | | | | |պահնորդական |
| |(թիկնապահներին) միասնական | | | | |գործունեության |
| |համազգեստ տրամադրվել է, թե | | | | |մասին» ՀՀ օրենքի |
| |ոչ, հաստատվել է արդյոք այդ | | | | |7-րդ հոդվածի 6-րդ |
| |համազգեստի և տարբերանշանի | | | | |մաս, 11-րդ հոդվածի |
| |նկարագիրը: Արդյո՞ք | | | | |1-ին մասի 6-րդ |
| |միասնական համազգեստը և | | | | |ենթակետ, 14-րդ |
| |տարբերանշանները | | | | |հոդվածի 1-3-րդ |
| |համապատասխանում են օրենքի | | | | |մասեր |
| |պահանջներին, և | | | | | |
| |կազմակերպության աշխատողներն| | | | | |
| |այն կրում են սահմանված | | | | | |
| |կարգով, թե ոչ: | | | | | |
|___|___________________________|___|__|___|______|___________________|
|6. |Արդյո՞ք կազմակերպությունը | | |2 | |«Մասնավոր |
| |տրանսպորտային միջոցները | | | | |պահնորդական |
| |շահագործում է օրենքով | | | | |գործունեության |
| |սահմանված պահանջներին | | | | |մասին» ՀՀ օրենքի |
| |համապատասխան: | | | | |14-րդ հոդվածի |
| | | | | | |4-5-րդ մասեր |
|___|___________________________|___|__|___|______|___________________|
|7. |Թիկնապահի կամ պահնորդի | | |3 | |«Մասնավոր |
| |կողմից իրավապահ մարմիններին| | | | |պահնորդական |
| |անհապաղ տեղյակ պահվե՞լ է | | | | |գործունեության |
| |արձանագրված իրավախախտման | | | | |մասին» ՀՀ օրենքի |
| |կամ իրավախախտումը կանխելու | | | | |10-րդ հոդվածի 1-ին |
| |կամ իրավախախտին | | | | |և 3-րդ մասեր |
| |վնասազերծելու ընթացքում | | | | | |
| |ֆիզիկական ուժ, հատուկ | | | | | |
| |միջոցներ կամ զենք | | | | | |
| |գործադրելիս քաղաքացու | | | | | |
| |կյանքին, առողջությանը կամ | | | | | |
| |գույքին վնաս հասցնելու | | | | | |
| |դեպքում: Ձեռնարկված սույն | | | | | |
| |միջոցառումների վերաբերյալ | | | | | |
| |կազմակերպությունում | | | | | |
| |փաստաթղթեր կազմվել ե՞ն, թե | | | | | |
| |ոչ, և արդյո՞ք դրանք | | | | | |
| |պահվում են հինգ տարի | | | | | |
| |ժամկետով: | | | | | |
|___|___________________________|___|__|___|______|___________________|
|8. |Արդյո՞ք կազմակերպությունում| | |5 | |«Մասնավոր |
| |աշխատող բոլոր պահնորդներն | | | | |պահնորդական |
| |ու թիկնապահներն ունեն | | | | |գործունեության |
| |ոստիկանության կողմից տրված | | | | |մասին» ՀՀ օրենքի |
| |որակավորման ստուգման | | | | |12-րդ հոդվածի 3-րդ |
| |վկայականներ: | | | | |մաս |
|___|___________________________|___|__|___|______|___________________|
|9. |Արդյո՞ք կազմակերպությունում| | |2 | |«Մասնավոր |
| |աշխատող բոլոր պահնորդներն | | | | |պահնորդական |
| |ու թիկնապահները երեք տարին | | | | |գործունեության |
| |մեկ անգամ անցել են պարտադիր| | | | |մասին» ՀՀ օրենքի |
| |վերապատրաստում: | | | | |22-րդ հոդվածի 3-րդ |
| | | | | | |մաս |
|___|___________________________|___|__|___|______|___________________|
|10.|Արդյո՞ք կազմակերպությունում| | |2 | |«Մասնավոր |
| |աշխատող բոլոր պահնորդներն | | | | |պահնորդական |
| |ու թիկնապահները պարբերաբար | | | | |գործունեության |
| |անցել են ֆիզիկական ուժի, | | | | |մասին» ՀՀ օրենքի |
| |հատուկ միջոցների և հրազենի| | | | |18-րդ հոդվածի 2-րդ |
| |գործադրման անհրաժեշտություն| | | | |մաս |
| |առաջացնող | | | | | |
| |իրադրություններում գործելու| | | | | |
| |պիտանելիությունը որոշող | | | | | |
| |ստուգումներ: | | | | | |
|___|___________________________|___|__|___|______|___________________|
|11.|Կազմակերպությունում աշխատող| | |4 | |«Մասնավոր |
| |բոլոր պահնորդների ու | | | | |պահնորդական |
| |թիկնապահների հետ կնքվա՞ծ են| | | | |գործունեության |
| |աշխատանքային պայմանագրեր, | | | | |մասին» ՀՀ օրենքի |
| |թե ոչ, վերջիններս | | | | |12-րդ հոդվածի |
| |հանդիսանում են ՀՀ քաղաքացի,| | | | |1-3-րդ մասեր |
| |թե ոչ և արդյո՞ք | | | | | |
| |կազմակերպությունն ապահովել | | | | | |
| |է բուն պահնորդական | | | | | |
| |(թիկնապահական) | | | | | |
| |գործառույթներ իրականացնող | | | | | |
| |անձանց հետ` պատշաճ | | | | | |
| |աշխատանքային պայմանագրերի | | | | | |
| |կնքումը: | | | | | |
|___|___________________________|___|__|___|______|___________________|
|12.|Կազմակերպությունում աշխատող| | |4 | |«Մասնավոր |
| |պահնորդները (թիկնապահները) | | | | |պահնորդական |
| |ապահովագրվա՞ծ են, թե ոչ: | | | | |գործունեության |
| | | | | | |մասին» ՀՀ օրենքի |
| | | | | | |25-րդ հոդված |
|___|___________________________|___|__|___|______|___________________|
|13.|Որակավորում ունեցող | | |2 | |ՀՀ կառավարության |
| |մասնագետների փոփոխության | | | | |30.08.12 թ. |
| |դեպքերում ոստիկանությանը | | | | |N 1152-Ն որոշման |
| |սահմանված ժամկետում | | | | |12-րդ կետ |
| |տեղեկացվե՞լ է, թե ոչ: | | | | | |
|___|___________________________|___|__|___|______|___________________|
|14.|Կազմակերպության կողմից | | |5 | |«Զենքի |
| |օգտագործվող զենքն օրենքով | | | | |շրջանառության |
| |սահմանված կարգո՞վ է ձեռք | | | | |կարգավորման մասին» |
| |բերվել, թե ոչ: | | | | |ՀՀ օրենքի 16-րդ |
| | | | | | |հոդվածի 1-ին մաս |
|___|___________________________|___|__|___|______|___________________|
|15.|Կազմակերպության զենքն ու | | |5 | |«Զենքի |
| |դրա փամփուշտներն արդյո՞ք | | | | |շրջանառության |
| |պահվում են օրենքով | | | | |կարգավորման մասին» |
| |սահմանված պահանջներին | | | | |ՀՀ օրենքի 25-րդ |
| |համապատասխան, թե ոչ: | | | | |հոդվածի 1-4-րդ |
| | | | | | |մասեր, ՀՀ |
| | | | | | |կառավարության |
| | | | | | |01.06.2023 թ. |
| | | | | | |N 896-Ն որոշման N 1|
| | | | | | |հավելված |
|___|___________________________|___|__|___|______|___________________|
|16.|Առկա՞ է արդյոք | | |5 | |«Զենքի |
| |կազմակերպության հրամանը` | | | | |շրջանառության |
| |զենքը պահնորդներին | | | | |կարգավորման մասին» |
| |(թիկնապահներին) ամրակցելու | | | | |ՀՀ օրենքի 16-րդ |
| |մասին և նրանց կողմից զենքը| | | | |հոդվածի 6-րդ մաս, |
| |կրվո՞ւմ է սահմանված կարգով,| | | | |ՀՀ կառավարության |
| |թե ոչ: | | | | |01.06.2023 թ. |
| | | | | | |N 896-Ն որոշման N 2|
| | | | | | |հավելված |
|___|___________________________|___|__|___|______|___________________|
|17.|Պահնորդական (թիկնապահական) | | |5 | |«Մասնավոր |
| |գործունեություն իրականացնող| | | | |պահնորդական |
| |անձանց կողմից իրենց | | | | |գործունեության |
| |ամրակցված զենքը, հատուկ կամ| | | | |մասին» ՀՀ օրենքի |
| |տեխնիկական միջոցները և | | | | |11-րդ հոդվածի 1-ին |
| |համապատասխան վկայականն այլ | | | | |մասի 5-րդ ենթակետ, |
| |անձանց փոխանցելու դեպք | | | | |14-րդ հոդվածի 4-րդ |
| |/դեպքեր/ առկա են, թե ոչ: | | | | |մաս |
| |Իրենց պարտականությունները | | | | | |
| |կատարելիս պահնորդները | | | | | |
| |(թիկնապահները) օգտագործում | | | | | |
| |են արդյո՞ք միայն | | | | | |
| |պահնորդական կազմակերպության| | | | | |
| |սեփականությունը համարվող | | | | | |
| |կամ օրինական տիրապետման տակ| | | | | |
| |գտնվող զենքը, հատուկ և | | | | | |
| |տեխնիկական միջոցները: | | | | | |
._____________________________________________________________________.
Ընդհանուր կշիռը` 60 միավոր
._____________________________________________________________________.
|1.|«Այո» - այո, առկա է, համապատասխանում է, բավարարում է, |V | |
| |կատարվել է, նշվում է հարցում ներառված պահանջների կեսից | | |
| |ավելիի դրական պատասխանի դեպքում (չի կշռավորվում) | | |
|__|____________________________________________________________|__|__|
|2.|«Ոչ» - ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում, չի | |V |
| |կատարվել, նշվում է հարցում ներառված պահանջների կեսի և կեսից| | |
| |ավելիի բացասական պատասխանի դեպքում (կշռավորվում է) | | |
|__|__________________________________________________________________|
|3.|«Կշիռ» - ռիսկի միավոր |
._____________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 31.08.2023 թիվ 1471-Ն որոշում)
Պաշտոնական հրապարակման օրը` 9 հուլիսի 2021 թվական: