Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ Օ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 փետրվարի 2021 թվականի N 123-Ն

 

ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել շահագործումից հանված պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. փետրվարի 4

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

փետրվարի 4-ի N 123-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են շահագործումից հանված պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (այսուհետ` շահագործումից հանված տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործում) հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) շահագործումից հանված տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործում` տիեզերական տեխնիկայի և օբյեկտների կյանքի ցիկլի վերջին փուլ, որը կազմակերպատեխնիկական միջոցառումների և տեխնոլոգիական գործընթացների համակարգ է, որի նպատակն է ֆիզիկապես մաշված լինելու, ռեսուրսները սպառելու, օգտագործման ժամկետը լրանալու պատճառով շահագործումից հանված տիեզերական տեխնիկայի և օբյեկտների ապամոնտաժումը, վերամշակումը, մշակումը` որպես երկրորդական նյութեր.

2) տեխնիկական միջոցներ` ցանկացած տեսակի (մեխանիկական, էլեկտրական, էլեկտրամագնիսական, էլեկտրոնային) սարքեր և սարքավորումներ, որոնք տիեզերական համակարգերի և տիեզերական հրթիռային համալիրների բաղկացուցիչ մասեր են և ապահովում են դրանց բնականոն գործունեությունը շահագործման բոլոր փուլերում:

3. Շահագործումից հանվելուց հետո օգտագործման ենթակա են`

1) տիեզերական տեխնիկան և օբյեկտները, համապատասխան մակետները, հետազոտական և (կամ) փորձարկումային տեխնիկական միջոցները, որոնք շահագործումից հանվել են օգտագործման երաշխիքային ժամկետներն ավարտվելու պատճառով.

2) վերակառուցման կամ հիմնանորոգման ընթացքում դուրս գրված տեխնիկական միջոցները.

3) շահագործումից հանված տեխնիկական միջոցների նյութերը, դետալները, առանձին մասերը.

4) արտադրական գործարաններում տեղակայված սարքավորումները, որոնք շահագործումից հանվել են հետագա շահագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով:

4. Շահագործումից հանված տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման հիմքերն են`

1) նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերով սահմանված շահագործման ժամկետի ավարտը.

2) ֆիզիկական մաշվածությունը (մինչև ծառայության ժամկետի ավարտը).

3) հնացած կամ ռեսուրսներն սպառած սարքավորումների պլանային փոխարինումը.

4) մարդկային գործունեության և (կամ) անգործության, անբարենպաստ կլիմայական գործոնների, բնական աղետների, հրդեհների ազդեցության պատճառով վերանորոգման և վերականգնման աշխատանքների տնտեսապես աննպատակահարմարությունը.

5) հիմնական նպատակային օգտագործման անհրաժեշտության բացակայությունը:

5. Շահագործումից հանված տիեզերական տեխնիկայի և օբյեկտների նյութերը, դետալները, հանգույցները, առանձին մասերը, համապատասխան մակետները, հետազոտական և (կամ) փորձարկումային տեխնիկական միջոցները և կառուցվածքային տարրերը կարող են օգտագործվել որպես`

1) արդյունաբերական արտադրանք և տնտեսության լայն սպառման ապրանքներ.

2) վերանորոգման, արդիականացման և (կամ) նոր արտադրության տեխնիկական միջոցներ.

3) պահուստային արտադրանք և սարքեր.

4) լաբորատոր սարքավորում` ուսումնական հաստատությունների և տիեզերական արդյունաբերության մասնագետների վերապատրաստման ուսումնական կենտրոնների համար:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 փետրվարի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.02.2021
N 123-Ն
Որոշում