Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄՅԱՆՍԿԻՅ ՈՒՐԱԺԱՅ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 2020 թվականի N 1649-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄՅԱՆՍԿԻՅ ՈՒՐԱԺԱՅ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՐՄՅԱՆՍԿԻՅ ՈՒՐԱԺԱՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՐՄՅԱՆՍԿԻՅ ՈՒՐԱԺԱՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հոկտեմբերի 7

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի հոկտեմբերի 7-ի

N 1649-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԱՐՄՅԱՆՍԿԻՅ ՈՒՐԱԺԱՅ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |ԱՏԳԱԱ-ի   |Անվանումը                    |Չափի|Քանակը   |Արժեքը (դրամ)|

|ը/կ|ծածկագիրը |                             |միա-|         |             |

|   |          |                             |վորը|         |             |

|___|__________|_____________________________|____|_________|_____________|

|1. |7306      |Խողովակ մետաղական            |կգ  |830 000  |322 200 000  |

|___|__________|_____________________________|____|_________|_____________|

|2. |9405      |Էլեկտրական լուսատուներ` իրենց|կգ  |77 000   |315 000 000  |

|   |          |լամպերով                     |    |         |             |

|___|__________|_____________________________|____|_________|_____________|

|3. |6806      |Հանքային նյութեր             |կգ  |242 800  |204 000 000  |

|   |          |(հանքաբամբակ` հիդրոպոնիկ     |    |         |             |

|   |          |եղանակով վարդերի աճեցման     |    |         |             |

|   |          |համար)                       |    |         |             |

|___|__________|_____________________________|____|_________|_____________|

|4. |0602      |Վարդերի սածիլներ             |հատ |1 150 000|1 595 000 000|

|___________________________________________________________|_____________|

|Ընդամենը`                                                  |2 436 200 000|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.10.2020
N 1649-Ա
Որոշում