ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
12 փետրվարի 2020 թվականի N 567-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՈՒՂԵԳՐՄԱՆ, ԱՎԱԳ ԵՎ ՄԻՋԻՆ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՄԱՐԶԵՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԱՅՑԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՈՒՂԵԳՐՎԱԾ ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ, ԱՎԱԳ ԵՎ ՄԻՋԻՆ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՎ ՈՒՂԵԳՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 942-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի «20» ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության մարզային ենթակայության բժշկական կազմակերպություններ ավագ բուժաշխատողների ժամանակավոր ուղեգրման, ավագ և միջին բուժաշխատողների կողմից բժշկական կազմակերպություններին կազմակերպամեթոդական օգնության տրամադրման, մարզեր պարբերական այցեր իրականացման, ուղեգրված ավագ բուժաշխատողների կողմից իրականացված բժշկական օգնության, ավագ և միջին բուժաշխատողների կողմից կազմակերպամեթոդական օգնության տրամադրման դիմաց փոխհատուցման կարգը և պայմանները` համաձայն N 1 հավելվածի,
2) ավագ բուժաշխատողի ժամանակավոր ուղեգրման պայմանագրի, ավագ և միջին բուժաշխատողների կողմից բժշկական կազմակերպություններին կազմակերպամեթոդական օգնության տրամադրման, մարզեր պարբերական այցեր իրականացման պայմանագրերի օրինակելի ձևերը` համաձայն N 2 հավելվածի,
3) ժամանակավոր ուղեգրվող բուժաշխատողի ուղեգրի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն հրամանով նախատեսված գործընթացի կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետին:
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության մարզային ենթակայության բժշկական կազմակերպություններ ավագ բուժաշխատողների ժամանակավոր ուղեգրման, ուղեգրված ավագ բուժաշխատողների կողմից իրականացված բժշկական օգնության դիմաց փոխհատուցման կարգը և պայմանները, նրանց հետ կնքվող պայմանագրի և ուղեգրի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մայիսի 5-ի N 610-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 942-Ա հրամանը:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանին:
ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ
Հավելված N 1
առողջապահության նախարարի
2020 թվականի փետրվար 12-ի
N 567-Ա հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՈՒՂԵԳՐՄԱՆ, ԱՎԱԳ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՄԱՐԶԵՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԱՅՑԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՈՒՂԵԳՐՎԱԾ ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ, ԱՎԱԳ ԵՎ ՄԻՋԻՆ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության մարզային ենթակայության բժշկական կազմակերպություններ (այսուհետ` Մարզային կազմակերպություն) ավագ բուժաշխատողների (այսուհետ` Բուժաշխատող) ժամանակավոր ուղեգրման, ավագ և միջին բուժաշխատողների բժշկական կազմակերպություններին կազմակերպամեթոդական օգնության տրամադրման, մարզեր պարբերական այցեր իրականացման, ուղեգրված Բուժաշխատողի կողմից իրականացված բժշկական օգնության, ավագ և միջին բուժաշխատողների բժշկական կազմակերպություններին կազմակերպամեթոդական օգնության տրամադրման, մարզեր պարբերական այցեր իրականացման դիմաց փոխհատուցման կարգը և պայմանները` Մարզային կազմակերպություններում հրատապ պահանջարկ ներկայացնող թափուր պաշտոնները ժամանակավոր համալրման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետարանները (այսուհետ` Մարզպետարան) Մարզային կազմակերպություններից ստանում և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն (այսուհետ` Նախարարություն) են ներկայացնում Բուժաշխատողների թափուր հաստիքների հրատապ պահանջարկի վերաբերյալ հայտեր (այսուհետ` Հայտ): Մարզային կազմակերպության տնօրենը նույնպես կարող է ուղղակիորեն ներկայացնել Բուժաշխատողների հրատապ պահանջարկի վերաբերյալ հայտեր:
3. Նախարարությունը Մարզպետարաններից կամ Մարզային կազմակերպության տնօրենի կողմից ստացված Հայտերի հիման վրա, Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզային ենթակայության այլ բժշկական կազմակերպություններից (այսուհետ` Բազային կազմակերպություն) Բուժաշխատողների ուղեգրման միջոցով կազմակերպում է ժամանակավոր ուղեգրման գործընթացը:
4. Բուժաշխատողի ուղեգրման հիմք է հանդիսանում Մարզպետարանից կամ Մարզային կազմակերպության տնօրենի կողմից ստացված Հայտը և Բազային կազմակերպության տնօրենի կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ներկայացված մարզ մեկնող Բուժաշխատողի թեկնածության վերաբերյալ գրությունը:
5. Նախարարությունը, Բազային և Մարզային կազմակերպությունները ուղեգրվող Բուժաշխատողի հետ կնքում են ժամանակավոր ուղեգրման, սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված պայմանագիր, նշելով Բուժաշխատողի կողմից Մարզային կազմակերպությունում իրականացվելիք գործունեությունը, ուղեգրման ժամանակահատվածը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ծախսերի փոխհատուցման կարգը և այլ պայմանները:
Մեկ մասնագետի ուղեգրման առավելագույն ժամկետը սահմանվում է 3 ամիս: Կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան ևս 3 ամիս ժամկետով:
6. Բազային կազմակերպությունում պահպանվում է Բուժաշխատողի հիմնական աշխատատեղը և միջին աշխատավարձը:
7. Մարզային կազմակերպությունում Բուժաշխատողին վճարվում է`
1) օրապահիկ և գիշերավարձ (գործուղման մեջ եղած յուրաքանչյուր օրվա համար) և տրանսպորտային ծախսը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված չափով:
2) աշխատավարձ` Բուժաշխատողի կողմից սպասարկման տարածքի օպտիմալ բնակչության թվաքանակի համար վարձատրման ամսական հաշվարկային դրույքաչափերի` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 259-Ա հրամանով հաստատված N 4 հավելվածով տեղամասային թերապևտի համար սահմանված մեկ ամսվա նվազագույն դրույքային աշխատավարձի չափով:
8. Մարզային կազմակերպությունը Նախարարություն է ներկայացնում ուղեգրված Բուժաշխատողի աշխատած փաստացի օրերի մասին ամսական հաշվետվություն:
9. Նախարարության կողմից ուղեգրման ծախսերի փոխհատուցումն իրականացվում է`
1) Բազային կազմակերպությանը` Բուժաշխատողի համար պահպանվող միջին աշխատավարձի չափով,
2) Մարզային կազմակերպությանը` սույն հավելվածի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված փաստացի ծախսերի չափով:
10. Ֆինանսավորման համար հիմք է հանդիսանում Մարզային կազմակերպության կողմից Նախարարությանը ներկայացված Բուժաշխատողի աշխատանքային օրերի վերաբերյալ հաշվետվությունը:
11. Ուղեգրված Բուժաշխատողի վերաբերյալ կնքված պայմանագրով կարող են նախատեսվել նաև լրացուցիչ վարձատրման, խրախուսման և սոցիալական բնույթի այլ պայմաններ, որոնց փոխհատուցումը կատարում է Մարզային բժշկական կազմակերպությունը` իր միջոցների հաշվին:
12. Մարզպետարանի կողմից Նախարարություն ներկայացված Հայտում նշված Բուժաշխատողի պաշտոնը հիմնական աշխատեղով ապահովելու դեպքում Մարզային կազմակերպությունը 3-օրյա ժամկետում տեղյակ է պահում Մարզպետարանին և Նախարարությանը:
13. Սույն հավելվածի պահանջներին համապատասխան ուղեգրված Բուժաշխատողի աշխատանքի ընդունման և վարձատրության գործառույթները, ուղեգրված Բուժաշխատողի կողմից մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի և անվտանգության ապահովման պատասխանատվությունը կրում է Մարզային կազմակերպության ղեկավարը, իսկ հսկողությունն իրականացնում է Մարզպետարանը:
14. Ուղեգրվել կարող են անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ընդհանուր վիրաբույժ, մանկաբարձ-գինեկոլոգ (վիրահատող), օրթոպեդ-վնասվածքաբան և քիթ-կոկորդ-ականջաբան (վիրահատող) մասնագիտություններով Բուժաշխատողները: Այլ մասնագետի պահանջարկը բավարարվում է` հիմք ընդունելով Մարզպետարանից կամ Մարզային կազմակերպությունից ստացված համապատասխան Հայտի հիմնավորումը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համաձայնությունը:
15. Բժշկական կազմակերպություններին կազմակերպամեթոդական օգնության տրամադրման, մարզեր պարբերական այցեր իրականացման հիմք է հանդիսանում Առողջապահության նախարարի հրամանը:
16. Բժշկական կազմակերպություններին կազմակերպամեթոդական օգնության տրամադրման, մարզեր պարբերական այցեր իրականացման նպատակով ուղեգրված ավագ կամ միջին բուժաշխատողը իրականացնում է դասընթացներ ու քննարկումներ` մարզային բժշկական կազմակերպություն բուժաշխատողների գիտելիքների շարունակական բարձրացման համար:
17. Նախարարությունը և Բազային կազմակերպությունը կազմակերպամեթոդական օգնության տրամադրման, մարզեր պարբերական այցեր իրականացման նպատակով ուղեգրվող ավագ կամ միջին բուժաշխատողի հետ կնքում են ժամանակավոր ուղեգրման, սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված պայմանագիր, նշելով ավագ կամ միջին բուժաշխատողի կողմից Մարզային կազմակերպությունում իրականացվելիք գործունեությունը, ուղեգրման ժամանակահատվածը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ծախսերի փոխհատուցման կարգը և այլ պայմանները:
Բժշկական կազմակերպություններին կազմակերպամեթոդական օգնության տրամադրման, մարզեր պարբերական այցեր իրականացման նպատակով ուղեգրված ավագ կամ միջին բուժաշխատողի ուղեգրման առավելագույն ժամկետը սահմանվում է 3 օր:
18. Բազային կազմակերպությունում պահպանվում է մարզային բժշկական կազմակերպություններին կազմակերպամեթոդական օգնության տրամադրման, մարզեր պարբերական այցեր իրականացման ավագ կամ միջին բուժաշխատողի հիմնական աշխատատեղը և միջին աշխատավարձը:
19. Բժշկական կազմակերպություններին կազմակերպամեթոդական օգնության տրամադրման, մարզեր պարբերական այցեր իրականացման ժամանակ Բազային կազմակերպությունում ավագ կամ միջին բուժաշխատողին վճարվում է`
1) բուժաշխատողի միջին ամսական աշխատավարձի չափով,
2) օրապահիկ և գիշերավարձ (գործուղման մեջ եղած յուրաքանչյուր օրվա համար) և տրանսպորտային ծախսը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված չափով:
3) աշխատավարձ` առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 259-Ա հրամանի N 4 հավելվածով տեղամասային թերապևտի համար սահմանված մեկ ամսվա նվազագույն դրույքային աշխատավարձի չափով:
20. Նախարարության կողմից կազմակերպամեթոդական օգնության տրամադրման, մարզեր պարբերական այցի համար ավագ կամ միջին բուժաշխատողին ուղեգրման ծախսերի փոխհատուցումն իրականացվում է Բազային կազմակերպությանը`
1) Բուժաշխատողի միջին ամսական աշխատավարձի չափով:
2) սույն հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստացի ծախսերի չափով:
3) ավագ բուժաշխատողի համար մեկ օրվա համար 12,000.0 ՀՀ դրամի (ներառյալ հարկերը) չափով, իսկ միջին բուժաշխատողի համար` 6,000.0 ՀՀ դրամի (ներառյալ հարկերը) չափով` համաձայն առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 259-Ա հրամանի 4-րդ հավելվածով տեղամասային թերապևտի համար սահմանված մեկ ամսվա նվազագույն դրույքային աշխատավարձի չափով:
Հավելված N 2
առողջապահության նախարարի
2020 թվականի փետրվար 12-ի
N 567-Ա հրամանի
Ձև 1
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ավագ բուժաշխատողի ժամանակավոր ուղեգրման
_____________________ «___ «___________ թ.
(կնքման վայրը)
Բազային կազմակերպություն, __________________________________________
(Բազային կազմակերպության անվանումը)
ի դեմս տնօրեն __________________________________________
(ազգանունը, անունը)
որը գործում է ________________________________________հիման վրա,
(կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)
մի կողմից, Բուժաշխատող` մյուս կողմից, _______________________________
(Բազային կազմակերպությունում աշխատող, ուղեգրվող
բժշկի ազգանունը, անունը)
Մարզային կազմակերպություն_____________________________________________
(մարզային կազմակերպության անվանումը)
ի դեմս տնօրեն __________________________________________
(ազգանունը, անունը)
որը գործում է _____________________________________________հիման վրա,
(կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)
երրորդ կողմից, և ՀՀ առողջապահության նախարարություն, ի դեմս
____________________________________________________, չորրորդ կողմից,
(պաշտոնատար անձի ազգանունը, անունը, պաշտոնը)
կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Սույն պայմանագրով.
Բազային կազմակերպությունը պարտավորվում է իր աշխատողի գործուղման միջոցով Մարզային կազմակերպությանը ապահովել համապատասխան Բուժաշխատողով:
Բուժաշխատողը պարտավորվում է Նախարարության ուղեգրով և իր գործատու հանդիսացող Բազային կազմակերպության գործուղմամբ /այսուհետ` երկուսը միասին` ուղեգրում/ իր մասնագիտական որակավորմանը համապատասխան իր աշխատանքային պարտականությունները կատարել Մարզային կազմակերպությունում` իրականացնելով սույն պայմանագրի 1.2 կետում նշված գործունեությունը /այսուհետ` Գործունեություն/:
Մարզային կազմակերպությունը պարտավորվում է վճարել Բուժաշխատողին` սույն պայմանագրի 3-րդ բաժնում սահմանված չափով և կարգով:
1.2. Բուժաշխատողը պարտավորվում է Մարզային կազմակերպությունում իրականացնել հետևյալ Գործունեությունը ___________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
(թվարկել գործունեության տեսակները)
1.3. Ուղեգրման ժամանակահատված է` «___» _____________ 20___ թ.-ից մինչև «__» ______________ 20___ թ.:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Բազային կազմակերպությունը պարտավոր է`
2.1.1. Առողջապահության նախարարի սույն հրամանին համապատասխան Նախարարություն ներկայացնել բժշկական ծառայությունների մատուցման համար ուղեգրվող մասնագետների ցանկը և ժամանակացույցը.
2.1.2. Ապահովել Մարզային կազմակերպություն Բուժաշխատողի ուղեգրումը.
2.1.3. Պահպանել Մարզային կազմակերպություն Բուժաշխատողի հիմնական աշխատատեղը և միջին աշխատավարձը` ամսական _________________________________ _________________________________________________________________ՀՀ դրամ.
2.1.4. Կատարել սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ:
2.2. Բազային կազմակերպությունը իրավունք ունի`
2.2.1. Բուժաշխատողի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառել խրախուսանքի կամ կարգապահական պատասխանատվության միջոցներ.
2.2.2. Նախարարությունից ստանալ փոխհատուցում Բուժաշխատողի միջին ամսական աշխատավարձի չափով:
2.3 Բուժաշխատողը պարտավոր է`
2.3.1. ՈՒղեգրման ժամանակահատվածում Մարզային կազմակերպությունում բարեխղճորեն կատարել իր պարտականությունները` իրականացնելով սույն պայմանագրի 1.2-րդ կետում նշված գործունեությունը: Պատշաճ կերպով կատարել իրեն տրված հանձնարարականները, վերադաս պաշտոնատար անձանց հրամանները և կարգադրությունները.
2.3.2. Սույն պայմանագրի 1.2 կետում նշված գործունեությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության, Մարզային կազմակերպության և սույն պայմանագրի պահանջներին համապատասխան.
2.3.3. Իր աշխատանքով նպաստել Մարզային կազմակերպության արդյունավետ գործունեությանը.
2.3.4. Ապահովել Մարզային կազմակերպության գույքի /նյութեր, սարքավորումներ և այլն, անկախ այդ գույքի նկատմամբ Մարզային կազմակերպության գույքային իրավունքների տեսակից/, խնայողաբար և դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործումը.
2.3.5. Մարզային կազմակերպության գույքին սպառնացող ցանկացած վտանգի մասին անհապաղ տեղեկացնել տվյալ կազմակերպության ղեկավարությանը.
2.3.6. Չհրապարակել աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ.
2.3.7. Կատարել սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ.
2.3.8. Հատուցել իր գործողությունների հետևանքով Մարզային կազմակերպությանը պատճառված վնասը:
2.4. Բուժաշխատողն իրավունք ունի`
2.4.1. Ստանալ օրապահիկ և գիշերավարձ` գործուղման մեջ եղած յուրաքանչյուր օրվա համար և տրանսպորտային ծախս` ամսական մեկ անգամ հիմնական բնակավայրի ճանապարհածախս.
2.4.2. Մարզային կազմակերպությունում ստանալ աշխատավարձ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 259-Ա հրամանով հաստատված N 4 հավելվածով տեղամասային թերապևտի համար սահմանված մեկ ամսվա նվազագույն դրույքային աշխատավարձի չափով.
2.5. Մարզային կազմակերպությունը պարտավոր է`
2.5.1. Բուժաշխատողին վճարել օրապահիկ և գիշերավարձ` գործուղման մեջ եղած յուրաքանչյուր օրվա համար և տրանսպորտային ծախս` ամսական մեկ անգամ հիմնական բնակավայրի ճանապարհածախս` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված չափով, 30 կմ-ից պակաս հեռավորության դեպքում նույնպես տրամադրել գիշերավարձ` հաշվի առնելով հերթապահությունները, գիշերային կանչերը և այլն.
2.5.2. Բուժաշխատողին վճարել աշխատավարձ` բժիշկների կողմից սպասարկման տարածքի օպտիմալ բնակչության թվաքանակի համար վարձատրման ամսական հաշվարկային նվազագույն դրույքաչափերի` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 259-Ա հրամանով հաստատված N 4 հավելվածով տեղամասային թերապևտի համար սահմանված մեկ ամսվա նվազագույն դրույքային աշխատավարձի չափով.
2.5.3. Ապահովել Բուժաշխատողին վերջինիս գործունեության համար անհրաժեշտ նյութերով, սարքավորումներով և աշխատանքային պայմաններով.
2.5.4. Բուժաշխատողի պահանջով կամ իր նախաձեռնությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկել վերջինիս գործունեությանը խոչընդոտող հանգամանքների վերացման ուղղությամբ.
2.5.5. Նախարարություն ներկայացնել Բուժաշխատողի կողմից Մարզային կազմակերպությունում փաստացի աշխատած օրերի մասին ամսական հաշվետվություն` աշխատաժամանակի տեղեկագիր.
2.5.6. Կատարել սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ:
2.6. Մարզային կազմակերպությունն իրավունք ունի`
2.6.1. Պահանջել Բուժաշխատողից պատշաճ ձևով իրականացնել իր ստանձնած պարտականությունները.
2.6.2. Բուժաշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում միջնորդելու Բազային կազմակերպությանը` Բուժաշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու համար:
2.7. Նախարարությունը պարտավոր է`
2.7.1. Մարզային կազմակերպություն ուղեգրել Բուժաշխատողին.
2.7.2. Բազային կազմակերպությանը տալ փոխհատուցում բժիշկ-մասնագետի միջին ամսական աշխատավարձի չափով.
2.7.3. Մարզային կազմակերպությանն ապահովել սույն պայմանագրից բխող անհրաժեշտ ֆինանսավորմամբ:
2.8. Նախարարությունն իրավունք ունի`
2.8.1. Պահանջել Մարզային կազմակերպությունից Բուժաշխատողի փաստացի աշխատած օրերի մասին ամսական հաշվետվություն:
3. ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ
3.1 Մարզային կազմակերպությունում Բուժաշխատողի ամսական վարձատրությունը կազմված է տվյալ տարվա համար սահմանված տեղամասային թերապևտի համար սահմանված մեկ ամսվա նվազագույն դրույքային աշխատավարձից, իսկ գործուղման և տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման.
3.2 Բուժաշխատողի ամսական վարձատրությունը վճարվում է մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը, Հայաստանի Հանրապետության դրամով` համապատասխան բանկային հաշվին փոխանցում կատարելու միջոցով:
4. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
4.1 Սույն պայմանագրով սահմանված իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
4.2 Սույն պայմանագրի պայմանների փոփոխումը, ինչպես նաև պայմանագրի դադարեցումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ` մեկ միասնական գրավոր փաստաթուղթ կազմելու միջոցով.
4.3 Սույն պայմանագրով _____________________________________ ուղեգրված
Բուժաշխատողի համար (նախատեսվում է, չի նախատեսվում)
լրացուցիչ վարձատրման, խրախուսման և սոցիալական բնույթի այլ պայմաններ`____
_________________________________________________________________________
4.4 Սույն Պայմանագրի պայմանների հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ դրանց անարդյունավետության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
4.5 Պայմանագրի կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի պահանջելու պայմանագրի վաղաժամկետ լուծում, եթե մյուս կողմը խախտում է սույն պայմանագրով իր կողմից ստանձնած պարտավորությունները.
4.6 Սույն պայմանագիրը կազմված է հավասար իրավաբանական ուժ ունեցող 4 օրինակից` մեկական օրինակ տրվում է կողմերից յուրաքանչյուրին:
ԲԱԶԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԺԻՇԿ-ՄԱՍՆԱԳԵՏ
ՏՆՕՐԵՆ
----------------------------- -----------------------------
(հասցե) Ա.Ա.Հ.
-------------------- --------------------
(ստորագրություն) (ստորագրություն)
Կ.Տ
ՏՆՕՐԵՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
_____________________________ ___________________________________
(հասցե) (պաշտոնատար անձի ԱԱՀ, պաշտոնը)
-------------------- --------------------
(ստորագրություն) (ստորագրություն)
Կ.Տ. Կ.Տ.
Ձև 2
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ավագ և միջին բուժաշխատողների կողմից բժշկական
կազմակերպություններին կազմակերպամեթոդական օգնության տրամադրման,
մարզեր պարբերական այցեր իրականացման
_____________________ «___ «___________ թ.
(կնքման վայրը)
Բազային կազմակերպություն, __________________________________________
(Բազային կազմակերպության անվանումը)
ի դեմս տնօրեն __________________________________________
(ազգանունը, անունը)
որը գործում է ________________________________________հիման վրա,
(կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)
մի կողմից, ավագ և միջին բուժաշխատողի` ______________________________
(Բազային կազմակերպությունում աշխատող,
________________________________________________________ մյուս կողմից,
ուղեգրվող ավագ և միջին բուժաշխատողի ազգանունը, անունը)
և ՀՀ առողջապահության նախարարություն, ի դեմս
_______________________________________________________, երրորդ կողմից,
(պաշտոնատար անձի ազգանունը, անունը, պաշտոնը)
կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Սույն պայմանագրով.
Բազային կազմակերպությունը պարտավորվում է ավագ և միջին բուժաշխատողների կողմից բժշկական կազմակերպություններին կազմակերպամեթոդական օգնության տրամադրման, մարզեր պարբերական այցեր իրականացման միջոցով Մարզային կազմակերպությանը ապահովել համապատասխան ավագ և միջին բուժաշխատողով:
Ավագ և միջին բուժաշխատողը պարտավորվում է Նախարարության ուղեգրով և իր գործատու հանդիսացող Բազային կազմակերպության գործուղմամբ /այսուհետ` երկուսը միասին` ուղեգրում/ իր մասնագիտական որակավորմանը համապատասխան իր աշխատանքային պարտականությունները կատարել Մարզային կազմակերպությունում` իրականացնելով սույն պայմանագրի 1.2 կետում նշված գործունեությունը /այսուհետ` Գործունեություն/:
1.2. Ավագ և միջին բուժաշխատողը պարտավորվում է Մարզային կազմակերպությունում իրականացնել հետևյալ Գործունեությունը_________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
(թվարկել գործունեության տեսակները)
1.3. Ուղեգրման ժամանակահատված է` «___» ________________ 20___ թ.-ից մինչև «__» _________________ 20___ թ.:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Բազային կազմակերպությունը պարտավոր է`
2.1.1. Առողջապահության նախարարի սույն հրամանին համապատասխան Նախարարություն ներկայացնել բժշկական ծառայությունների մատուցման համար ուղեգրվող մասնագետների ցանկը և ժամանակացույցը.
2.1.2. Ապահովել Մարզային կազմակերպություն ավագ կամ միջին բուժաշխատողի ուղեգրումը.
2.1.3. Պահպանել Մարզային կազմակերպություն գործուղված ավագ կամ միջին բուժաշխատողի հիմնական աշխատատեղը և միջին աշխատավարձը`__________________ ____________________________________________________________ՀՀ դրամ.
2.1.4. Կատարել սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ:
2.2. Բազային կազմակերպությունը իրավունք ունի`
2.2.1. Ավագ կամ միջին բուժաշխատողի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառել խրախուսանքի կամ կարգապահական պատասխանատվության միջոցներ.
2.3 Ավագ կամ միջին բուժաշխատողը պարտավոր է`
2.3.1. ՈՒղեգրման ժամանակահատվածում Մարզային կազմակերպությունում բարեխղճորեն կատարել իր պարտականությունները` իրականացնելով սույն պայմանագրի 1.2-րդ կետում նշված գործունեությունը: Պատշաճ կերպով կատարել իրեն տրված հանձնարարականները, վերադաս պաշտոնատար անձանց հրամանները և կարգադրությունները.
2.3.2. Սույն պայմանագրի 1.2 կետում նշված գործունեությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության, Մարզային կազմակերպության և սույն պայմանագրի պահանջներին համապատասխան.
2.3.3. Իր աշխատանքով նպաստել Մարզային կազմակերպության արդյունավետ գործունեությանը.
2.3.4. Ապահովել Մարզային կազմակերպության գույքի /նյութեր, սարքավորումներ և այլն, անկախ այդ գույքի նկատմամբ Մարզային կազմակերպության գույքային իրավունքների տեսակից/, խնայողաբար և դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործումը.
2.3.5. Մարզային կազմակերպության գույքին սպառնացող ցանկացած վտանգի մասին անհապաղ տեղեկացնել տվյալ կազմակերպության ղեկավարությանը.
2.3.6. Չհրապարակել աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ.
2.3.7. Կատարել սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ.
2.3.8. Հատուցել իր գործողությունների հետևանքով Մարզային կազմակերպությանը պատճառված վնասը:
2.4. Ավագ կամ միջին բուժաշխատողն իրավունք ունի`
2.4.1. Բազային կազմակերպությունում ստանալ օրապահիկ և գիշերավարձ` գործուղման մեջ եղած յուրաքանչյուր օրվա համար և տրանսպորտային ծախս:
2.4.2. Բազային կազմակերպությունում ստանալ փոխհատուցում (գործուղման եղած օրերի համար) ավագ կամ միջին բուժաշխատողի միջին ամսական աշխատավարձի չափով:
2.4.2. Բազային կազմակերպությունում ստանալ աշխատավարձ` ավագ բուժաշխատողի համար մեկ օրվա համար 12,000.0 ՀՀ դրամի (ներառյալ հարկերը) չափով, իսկ միջին բուժաշխատողի համար` 6,000.0 ՀՀ դրամի (ներառյալ հարկերը) չափով` համաձայն առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 259-Ա հրամանի N 4 ավագ և միջին:
2.5. Բազային կազմակերպությունը պարտավոր է`
2.5.1. Ավագ կամ միջին բուժաշխատողին վճարել օրապահիկ և գիշերավարձ` գործուղման մեջ եղած յուրաքանչյուր օրվա համար և տրանսպորտային ծախս` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված չափով.
2.5.2. Ավագ կամ միջին բուժաշխատողին փոխհատուցել (գործուղման եղած օրերի համար) աշխատավարձ` միջին ամսական աշխատավարձի չափով:
2.5.3. Ավագ կամ միջին բուժաշխատողին վճարել աշխատավարձ` ավագ բուժաշխատողի համար մեկ օրվա համար 12,000.0 ՀՀ դրամի (ներառյալ հարկերը) չափով, իսկ միջին բուժաշխատողի համար` 6,000.0 ՀՀ դրամի (ներառյալ հարկերը) չափով` համաձայն առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 259-Ա հրամանի N 4 հավելվածով սահմանված դրույքաչափի:
2.5.4. Կատարել սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ:
2.6. Նախարարությունը պարտավոր է`
2.6.1. Մարզային կազմակերպություն ուղեգրել ավագ կամ միջին բուժաշխատողին.
2.6.2. Բազային կազմակերպությանն ապահովել սույն պայմանագրից բխող անհրաժեշտ ֆինանսավորմամբ:
3. ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ
3.1. Բազային կազմակերպությունում ավագ կամ միջին բուժաշխատողի վարձատրությունը սահմանված է համաձայն առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 259-Ա հրամանի 4-րդ հավելվածի, իսկ գործուղման և տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման.
3.2 Ավագ կամ միջին բուժաշխատողի պայմանագրով նշված վարձատրությունը վճարվում է մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը, Հայաստանի Հանրապետության դրամով` համապատասխան բանկային հաշվին փոխանցում կատարելու միջոցով:
4. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
4.1. Սույն պայմանագրով սահմանված իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
4.2. Սույն պայմանագրի պայմանների փոփոխումը, ինչպես նաև պայմանագրի դադարեցումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ` մեկ միասնական գրավոր փաստաթուղթ կազմելու միջոցով.
4.3. Սույն Պայմանագրի պայմանների հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ դրանց անարդյունավետության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
4.4. Պայմանագրի կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի պահանջելու պայմանագրի վաղաժամկետ լուծում, եթե մյուս կողմը խախտում է սույն պայմանագրով իր կողմից ստանձնած պարտավորությունները.
4.5. Սույն պայմանագիրը կազմված է հավասար իրավաբանական ուժ ունեցող 3 օրինակից` մեկական օրինակ տրվում է կողմերից յուրաքանչյուրին:
ԲԱԶԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ/ՄԻՋԻՆ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂ
ՄԱՍՆԱԳԵՏ
ՏՆՕՐԵՆ
------------------------------ ---------------------------------
(հասցե) Ա.Ա.Հ.
-------------------- --------------------
(ստորագրություն) (ստորագրություն)
Կ.Տ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
_________________________________
(պաշտոնատար անձի ԱԱՀ, պաշտոնը)
--------------------
(ստորագրություն)
Կ.Տ.
Հավելված N 3 Հավելված N 3
առողջապահության նախարարի առողջապահության նախարարի
2020 թվականի փետրվար 12-ի 2020 թվականի փետրվար 12-ի
N 567-Ա հրամանի N 567-Ա հրամանի
Ձև Ձև
._________________________________________________________________________.
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | |ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
|___________________________________|Կ|___________________________________|
| ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՈՒՂԵԳՐՎՈՂ |տ| ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՈՒՂԵԳՐՎՈՂ |
| ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՈՒՂԵԳԻՐ |ր| ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՈՒՂԵԳԻՐ |
| |մ| |
|«___» ______________ 20 _____թ. |ա| «___» ______________ 20 _____թ. |
| __________________________________|ն| __________________________________|
|Մարզպետարանից/մարզային բժշկական | |Մարզպետարանից/մարզային բժշկական |
|կազմակերպությունից ստացված հայտի |գ|կազմակերպությունից ստացված հայտի |
| համարը, ստացման ամսաթիվը |ի| համարը, ստացման ամսաթիվը |
| |ծ| |
|_________________________________ | |_________________________________ |
|բազային կազմակերպության անվանումը | |բազային կազմակերպության անվանումը |
| | | |
|Բուժաշխատող______________________ | |Բուժաշխատող______________________ |
|ուղեգրվում է ժամանակավոր աշխատանքի | |ուղեգրվում է ժամանակավոր աշխատանքի |
|________________________________ | |________________________________ |
| մարզի | | մարզի |
| | | |
|__________________________________ | |__________________________________ |
|մարզային կազմակերպության անվանումը | |մարզային կազմակերպության անվանումը |
|_________________________________ | |_________________________________ |
| մասնագիտությունը | | մասնագիտությունը |
| | | |
|Ժամկետը _________________________ | |Ժամկետը _________________________ |
| | | |
|Անձնագիր` սերիան և N___ ________ | |Անձնագիր` սերիան և N___ ________ |
|տրված______________ | |տրված______________ |
| | | |
|ՀՀ առողջապահության նախարարության | |ՀՀ առողջապահության նախարարության |
|գլխավոր քարտուղար` _______________ | |գլխավոր քարտուղար` _______________ |
| Ստորագրություն | | Ստորագրություն |
| Կ.Տ. | | Կ.Տ. |
._________________________________________________________________________.