ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 փետրվարի 2020 թվականի N 138-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 3 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՁԱՅՆ ՀԱՎԱՔԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման 16-րդ կետի 1-ին ենթակետը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրությունների արդյունքներով կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հավաքած ձայների թվի մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 16-ի N 175-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի «1033 Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին» ծրագրի «12002 Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համար նախատեսված հատկացումների բաշխումն ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. փետրվարի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի փետրվարի 13-ի
N 138-Ա որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿԻ «1033 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ «12002 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ» ՄԻՋՈՑԱՌՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ` ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 3 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՁԱՅՆ ՀԱՎԱՔԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|NN |ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ |ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒ- |
|ը/կ|ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ |ԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ ՀՀ 2019 ԹՎԱԿԱՆԻ|
| |ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ |ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՏՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
| | |_____________________________________|
| | |առաջին |առաջին |ինն ամիս | տարի |
| | |եռամսյակ|կիսամյակ| | |
|___|___________________________|________|________|_________|_________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |51,862.8|51,862.8|103,725.6|103,725.6|
|___|___________________________|________|________|_________|_________|
| |ԱՅԴ ԹՎՈՒՄ` | | - | - | |
|___|___________________________|________|________|_________|_________|
|1. |ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ | 2,604.3| 2,604.3| 5,208.5| 5,208.5|
| |ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | | | | |
|___|___________________________|________|________|_________|_________|
|2 |«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» | 4,575.4| 4,575.4| 9,150.7| 9,150.7|
| |ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | | | | |
|___|___________________________|________|________|_________|_________|
|3. |«ԻՄ ՔԱՅԼԸ» ԴԱՇԻՆՔ |39,003.1|39,003.1| 78,006.3| 78,006.3|
|___|___________________________|________|________|_________|_________|
|4. |«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ | 2,151.7| 2,151.7| 4,303.4| 4,303.4|
| |ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» | | | | |
| |ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | | | | |
|___|___________________________|________|________|_________|_________|
|5. |«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» | 3,528.3| 3,528.3| 7,056.7| 7,056.7|
| |ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | | | | |
._____________________________________________________________________.