ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 2020 թվականի N 77-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՍՏԵՂԾՎԱԾ «ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ՍՏԵՂԾՎԱԾ «ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՆՈՐՔ» ԻՆՖԵԿՑԻՈՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
հիմք ընդունելով հայաստանի հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի 1-ին մասը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 18-րդ հոդվածի 1-ին մասը և 20-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն, պետական գրանցման համարը` 286.210.04738) պատկանող` Երևանի «Ավան» համայնքի Աճառյան փողոցի N 2 հասցեում գտնվող` 255 052 603,0 դրամ սկզբնական և 244 420 591,4 դրամ հաշվեկշռային արժեքով 5275.5 քառ. մետր մակերեսով գլխավոր մասնաշենքը, 42.2 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունը, 36.0 քառ. մետր մակերեսով պահակակետը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.618 հեկտար հողամասը և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմակերպությանը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով պատկանող ամբողջ շարժական գույքը` լուծելով կազմակերպության հետ կնքված սույն կետով նախատեսված գույքի վերաբերյալ անհատույց օգտագործման պայմանագիրը հետ վերցնել կազմակերպությունից:
(1-ին կետը փոփ. 07.05.2020 թիվ 701-Ա որոշում)
2. Կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել 100 տոկոս պետական մասնակցությամբ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն):
(2-րդ կետը փոփ. 07.05.2020 թիվ 701-Ա որոշում)
2.1. Որոշման 1-ին կետով հետ վերցված անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամբողջությամբ ներդնել ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով` դրա գնահատված արժեքին համամասնական չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
(2.1-ին կետը լրաց. 07.05.2020 թիվ 701-Ա որոշում)
3. Սահմանել, որ`
1) կազմակերպության իրավահաջորդն ընկերությունն է, և վերջինիս են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են կազմակերպության միջոցների հաշվին:
4. Ընկերությանը սեփականության իրավունքով փոխանցված գույքի հաշվին ձևավորված պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
5. «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցումից հետո «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունները միացման ձևով վերակազմակերպել` «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը միացնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը (պետական գրանցման համարը` 273.140.01317):
6. Սահմանել, որ ընկերությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելուց հետո միացած ընկերության իրավունքները և պարտականություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը` փոխանցման ակտին համապատասխան:
7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում հաստատել`
ա. վերակազմավորման կարգը և պայմանները, փոխանցման ակտը,
բ. բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները, կանոնադրական կապիտալի չափը,
գ. ընկերության կանոնադրությունը.
2) ձևավորել ընկերության գործադիր մարմին և վերստուգող հանձնաժողով (վերստուգող).
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում ապահովել`
ա. ընկերության պետական գրանցումը,
բ. կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցումը.
3.1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը համաձայն սույն որոշման 2.1-ին կետի և, դրանով պայմանավորված, կանոնադրության փոփոխության հաստատումը.
3.2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին և 2.1-ին կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, գույքային իրավունքների պետական գրանցումը.
4) «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում`
ա. հաստատել միացման պայմանագիրը, փոխանցման ակտը, միացման կարգը և պայմանները, բաժնետոմսերի փոխարկման կարգը, ապահովել դրան համապատասխան Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափի ավելացումն ու կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը,
բ. կազմակերպել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպմամբ պայմանավորված փոփոխությունների և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարման պետական գրանցումների գործընթացը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
(7-րդ կետը փոփ. 07.05.2020 թիվ 701-Ա որոշում)
(վերնագիրը փոփ. 07.05.2020 թիվ 701-Ա որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունվարի
Երևան