Սեղմել Esc փակելու համար:
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՄԱՆ ԿԱՄ ՇԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՄԱՆ ԿԱՄ ՇԱՐՈՒՆԱԿՄԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԻ ԳՆԱՀ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 18-Լ

 

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՄԱՆ ԿԱՄ ՇԱՐՈՒՆԱԿՄԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ընտանիքում բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի գնահատման չափորոշիչները` համաձայն հավելվածի:

2. Հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետին:

(2-րդ կետը փոփ. 06.08.2020 թիվ 30-Լ հրաման)

3. Հրամանը ծանոթացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:

 

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ            Վ. ՕՍԻՊՅԱՆ

 

2019թ. հուլիսի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

2019 թ. հուլիսի 17-ի

թիվ 18-Լ հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԸՆՏԱՆԻՔՈՎ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՄԱՆ ԿԱՄ ՇԱՐՈՒՆԱԿՄԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման իրավասու ծառայողն ընտանիքում բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի առկայությունը գնահատում է հետևյալ չափորոշիչների հիման վրա.

1. Ենթադրաբար բռնության ենթարկված անձի հետ անցկացված լսման արձանագրությունը:

2. Ենթադրաբար բռնություն գործադրողի հետ անցկացված լսման արձանագրությունը (եթե վերջինս դեպքի վայրում է):

3. Դեպքի վայրում ներկա այլ անձանց հետ անցկացված լսումների արձանագրությունները:

4. Ենթադրաբար բռնություն գործադրողի տիրապետության տակ զենքի առկայությունը և գտնվելու վայրը, որը ստուգվում է բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում` ոստիկանության հաշվառումներով:

5. Ենթադրաբար բռնություն գործադրողի կողմից սպառնալիքներ հնչեցնելը և վարքագիծը:

6. Ենթադրաբար բռնության ենթարկված անձի և նրա խնամքի տակ գտնվող անձանց մարմնի և հագուստի վրա առերևույթ բռնության հետքերը:

7. Հասցված վնասվածքների նկարագրությունը (որքանով դա հնարավոր է անել առանց փորձաքննության), քանակը, տեղակայումը և գործիքները (միջոցները), որոնք օգտագործվել են վնասվածքները հասցնելու համար:

8. Ենթադրաբար բռնության ենթարկված անձի և նրա խնամքի տակ գտնվող անձանց վարքագիծը (այդ թվում` վախը, շնչելու և կուլ տալու դժվարությունը, դողը, շարժումների անհավասարակշռությունը):

9. Ենթադրաբար բռնություն գործադրողի դեմ նախկինում ներկայացված բողոքները և հաղորդումները:

10. Ենթադրաբար բռնություն գործադրողի և ենթադրաբար բռնության ենթարկված անձի միջև հարաբերությունների բնույթը, դատական վեճերի` այդ թվում` ամուսնալուծության, երեխաների խնամակալության հետ կապված գործընթացի առկայությունը:

11. Բռնության ենթարկված անձին պատկանող գույքին պատճառված վնասը:

12. Ենթադրաբար բռնության ենթարկված անձի` անչափահաս, հղի, տարեց լինելը կամ հաշմանդամություն ունենալը կամ այլ հատկանիշներ, որոնք նրան հատկապես խոցելի են դարձնում:

13. Ենթադրաբար բռնություն գործադրողի` հոգեբուժական կամ նարկոլոգիական հաստատություններում հաշվառման վերցված լինելը:

14. Ենթադրաբար բռնություն գործադրողի` առերևույթ ալկոհոլի կամ թմրամիջոցների ազդեցության տակ գտնվելը:

15. Ենթադրաբար բռնություն գործադրողի մոտ բռնությամբ զուգորդված հանցանքի համար դատվածության առկայությունը, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված լինելը և փորձաշրջանի մեջ գտնվելը:

16. Ենթադրաբար բռնություն գործադրողի նկատմամբ նախկինում նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում կայացված լինելը, այդ թվում` հաշտեցման հիմքով կամ ենթադրաբար բռնության ենթարկված անձի կողմից պաշտպանական որոշման /նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական/ պահանջների կատարմանը խոչընդոտելու պատճառով օրենքով սահմանված դեպքում վերոհիշյալ որոշումների վերացված լինելը:

 

Հարցաթերթ

 

Ընտանիքում բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն

սպառնացող վտանգի գնահատման չափորոշիչների վերաբերյալ

 

    «___» ___________ 20 թ.                    ___________________

                                                (կատարման վայրը)

_____________________________________________________________________

(ոստիկանության իրավասու ծառայողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)

_____________________________________________________________________

 

Ընտանիքում ենթադրաբար բռնության ենթարկվածի անձնական տվյալներ

 

Անունը, ազգանունը, հայրանունը _________________________________

Ծննդյան տարեթիվը, ծննդավայրը _________________________________

Կրթությունը __________________________________________________

Ընտանեկան դրությունը __________________________________________

Աշխատանքի վայրը _______________________________________________

Գրանցման և բնակության փաստացի վայրերի հասցեն և հեռախոսահամարները ___

______________________________________________________________________

 

Ընտանիքում ենթադրաբար բռնության ենթարկված անձին ուղղվում են

հետևյալ հարցերը (անհրաժեշտության դեպքում թարգմանչի օգնությամբ)`

 

._____________________________________________________________________.

|Հարցը                                   |Այո| Ոչ|Տեղյակ|Հրաժարվում եմ|

|                                        |   |   |չեմ   |պատասխանել   |

|________________________________________|___|___|______|_____________|

|1. Դուք վնասվածք ստացե՞լ եք ներկա դեպքի |   |   |      |             |

|պատճառով                                |   |   |      |             |

|________________________________________|___|___|______|_____________|

|2. Արդյո՞ք Դուք վախ ունեք, որ ենթադրաբար|   |   |      |             |

|բռնություն գործադրած անձը կվնասի Ձեզ    |   |   |      |             |

|կամ Ձեր խնամքի տակ գտնվող անձանց        |   |   |      |             |

|________________________________________|___|___|______|_____________|

|3. Արդյո՞ք ենթադրաբար բռնություն        |   |   |      |             |

|գործադրած անձը սպառնացել է վնասել Ձեզ   |   |   |      |             |

|կամ Ձեր խնամքի տակ գտնվող անձանց        |   |   |      |             |

|________________________________________|___|___|______|_____________|

|4. Արդյո՞ք ենթադրաբար բռնություն        |   |   |      |             |

|գործադրած անձը սպառնացել է սպանել Ձեզ   |   |   |      |             |

|կամ Ձեր խնամքի տակ գտնվող անձանց        |   |   |      |             |

|________________________________________|___|___|______|_____________|

|5. Արդյո՞ք ենթադրաբար բռնություն        |   |   |      |             |

|գործադրած անձը սպառնացել է Ձեզ կամ Ձեր  |   |   |      |             |

|խնամքի տակ գտնվող անձանց` գործածելով    |   |   |      |             |

|զենք (դանակ կամ այլ առարկա)             |   |   |      |             |

|________________________________________|___|___|______|_____________|

|6. Ենթադրաբար բռնություն գործադրած անձը |   |   |      |             |

|երբևէ  ֆիզիկական բռնություն գործադրե՞լ է|   |   |      |             |

|Ձեր նկատմամբ (ի՞նչ հաճախականությամբ)    |   |   |      |             |

|________________________________________|___|___|______|_____________|

|7. Ենթադրաբար բռնություն գործադրած անձը |   |   |      |             |

|Ձեզ երբևէ  պարտադրե՞լ է սեռական         |   |   |      |             |

|հարաբերություն ունենալ իր հետ           |   |   |      |             |

|________________________________________|___|___|______|_____________|

|8. Արդյո՞ք ենթադրաբար բռնություն        |   |   |      |             |

|գործադրած անձը հետապնդել է Ձեզ,         |   |   |      |             |

|վերահսկողություն իրականացրե՞լ է Ձեր     |   |   |      |             |

|գործողությունների նկատմամբ              |   |   |      |             |

|________________________________________|___|___|______|_____________|

|9. Արդյո՞ք ենթադրաբար բռնություն        |   |   |      |             |

|գործադրած անձը մեկուսացրե՞լ է Ձեզ կամ   |   |   |      |             |

|զրկե՞լ է ֆինանսական միջոցներից          |   |   |      |             |

|________________________________________|___|___|______|_____________|

|10. Ենթադրաբար բռնություն գործադրած անձի|   |   |      |             |

|տիրապետության տակ արդյոք առկա՞ է զենք   |   |   |      |             |

|________________________________________|___|___|______|_____________|

|11. Ենթադրաբար բռնություն գործադրած անձը|   |   |      |             |

|երբևէ  դաժանաբար վարվե՞լ է Ձեր ընտանի   |   |   |      |             |

|կենդանու նկատմամբ                       |   |   |      |             |

|________________________________________|___|___|______|_____________|

|12. Ենթադրաբար բռնություն գործադրած     |   |   |      |             |

|անձից Դուք վերջերս (վերջին մեկ տարվա    |   |   |      |             |

|ընթացքում) փորձե՞լ եք ամուսնալուծվել կամ|   |   |      |             |

|բաժանվել կամ Ձեր միջև  արդյոք կա՞       |   |   |      |             |

|երեխաների խնամակալության հետ կապված վեճ |   |   |      |             |

|________________________________________|___|___|______|_____________|

|13. Ենթադրաբար բռնություն գործադրած անձը|   |   |      |             |

|տառապու՞մ է ալկոհոլամոլությունից,       |   |   |      |             |

|թմրամոլությունից, թունամոլությունից կամ |   |   |      |             |

|խաղամոլությունից                        |   |   |      |             |

|________________________________________|___|___|______|_____________|

|14. Ենթադրաբար բռնություն գործադրած անձը|   |   |      |             |

|Ձեր հղիության ընթացքում (եթե նա տեղյակ  |   |   |      |             |

|էր հղիության մասին) գործադրե՞լ է        |   |   |      |             |

|բռնություն                              |   |   |      |             |

|________________________________________|___|___|______|_____________|

|15. Արդյո՞ք ենթադրաբար բռնություն       |   |   |      |             |

|գործադրած անձի նկատմամբ երբևէ  կայացվել |   |   |      |             |

|է ընտանիքում բռնության համար            |   |   |      |             |

|նախազգուշացման, անհետաձգելի միջամտության|   |   |      |             |

|կամ պաշտպանական որոշում կամ մեղադրական  |   |   |      |             |

|դատավճիռ                                |   |   |      |             |

|________________________________________|___|___|______|_____________|

|16. Ենթադրաբար բռնություն գործադրած անձը|   |   |      |             |

|երբևէ  խախտե՞լ է նախազգուշացման,        |   |   |      |             |

|անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական|   |   |      |             |

|որոշումները                             |   |   |      |             |

|________________________________________|___|___|______|_____________|

|17. Ենթադրաբար բռնություն գործադրած անձը|   |   |      |             |

|երբևէ  դատապարտվե՞լ է բռնությամբ        |   |   |      |             |

|զուգորդված հանցանք կատարելու համար      |   |   |      |             |

|________________________________________|___|___|______|_____________|

|18. Ենթադրաբար բռնություն գործադրած անձը|   |   |      |             |

|հաշվառվա՞ծ է հոգեբուժական կամ           |   |   |      |             |

|նարկոլոգիական դիսպանսերում              |   |   |      |             |

|________________________________________|___|___|______|_____________|

|19. Արդյո՞ք ենթադրաբար բռնություն       |   |   |      |             |

|գործադրած անձը հնչեցրել է սպառնալիք Ձեր |   |   |      |             |

|կողմից, ոստիկանություն կամ այլ իրավապահ |   |   |      |             |

|մարմիններ դիմելու դեպքերում             |   |   |      |             |

|________________________________________|___|___|______|_____________|

|20. Բռնարարը սպառնու՞մ է կամ փորձու՞մ է |   |   |      |             |

|ինքնասպան լինել                         |   |   |      |             |

|________________________________________|___|___|______|_____________|

|21. Արդյո՞ք Դուք հղի եք կամ ծննդաբերել  |   |   |      |             |

|եք վերջին մեկ տարվա ընթացքում կամ ունե՞ք|   |   |      |             |

|հաշմանդամություն                        |   |   |      |             |

._____________________________________________________________________.

 

Ենթադրաբար բռնության ենթարկված անձ _________________ _________________

(անուն ազգանուն)  (ստորագրություն)

    Ոստիկանության իրավասու ծառայող     _________________ _________________

                                       (անուն ազգանուն)   (ստորագրություն)

 

Վերը թվարկված հարցերից 10-ին դրական պատասխանելը վկայում է ընտանիքում բռնության կրկնման կամ շարունակման անհետաձգելիորեն սպառնացող վտանգի առկայության մասին:

 

3. Ենթադրաբար բռնություն գործադրած անձին ուղղվում են հետևյալ հարցերը.

17. Արդյո՞ք նա գործադրել է բռնություն:

18. Եթե այո, ապա դրա պատճառը և հանգամանքները:

19. Եթե ոչ, ապա ինչպես է բացատրում ենթադրաբար ընտանիքում բռնության ենթարկված անձի մարմնի և հագուստի վրա և դեպքի վայրում առկա բռնության հետքերը:

20. Արդյոք նրա նկատմամբ երբևէ կայացվե՞լ է նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում, բռնությամբ զուգորդված հանցանքի համար մեղադրական դատավճիռ և արդյո՞ք նա հաշվառման է վերցվել ընտանիքում բռնություն կատարելու համար:

21. Ինչպիսի՞ հարաբերությունների մեջ է ընտանիքում ենթադրաբար բռնության ենթարկված անձի հետ, արդյո՞ք նրանց միջև առկա է որևէ դատական վեճ:

22. Արդյո՞ք նրա տիրապետության տակ առկա է զենք:

4. Եթե ենթադրաբար գործադրվել է փոխադարձ բռնություն, ոստիկանության իրավասու ծառայողը որոշում է.

23. Կողմերից ո՞ր մեկն է գործել պաշտպանության վիճակում:

24. Եթե կողմերից ոչ մեկն առերևույթ չի գործել պաշտպանության սահմաններում, ու՞մ կողմից բռնությունը շարունակելու կամ կրկնելու հավանականությունն է ավելի բարձր` ելնելով յուրաքանչյուրի վնասվածքների բնույթից, քանակից, տեղակայումից, օգտագործված գործիքներից և միջոցներից, ինչպես նաև 1-ին կետի 13-17-րդ ենթակետերով նախատեսված հանգամանքներից:

5. Ընտանիքում բռնության անմիջականորեն սպառնացող վտանգի գնահատման ձևակերպումը

Ընտանիքում բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի գնահատումը ձևակերպվում է անհետաձգելի միջամտության որոշման մեջ, որը բովանդակում է.

25. Դեպքի վայրի հասցե, հաղորդման վերաբերյալ տեղեկություններ, ենթադրաբար բռնություն գործադրած և ենթադրաբար բռնության ենթարկված, ինչպես նաև դեպքի վայրում ներկա և այլ անձանց անուն, ազգանուն, հայրանուն, բնակության և հաշվառման հասցե, արձանագրությունը կազմող իրավասու ծառայողի անուն, ազգանուն, հայրանուն, կոչում, պաշտոն:

26. Ենթադրաբար բռնության ենթարկված անձի կողմից ընտանիքում բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի գնահատման ամփոփում` ըստ սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված հարցաթերթի, որը լրացվում է 16 տարին լրացած անձի կողմից:

(26-րդ կետը փոփ. 06.08.2020 թիվ 30-Լ հրաման)

27. Ենթադրաբար բռնության ենթարկված անձին (անձանց) պատճառված վնասի, նրա (նրանց) վարքագծի և խոցելիությունը բնութագրող հատկանիշների նկարագրություն` համաձայն սույն հավելվածի 5-7-րդ և 11-րդ կետերով նախատեսված չափորոշիչների:

28. Ենթադրաբար բռնություն գործադրած անձի վարքագծի նկարագրություն և անձը բնութագրող հատկանիշների արձանագրում` համաձայն սույն հավելվածի 3-4-րդ, 11-րդ, 13-18-րդ կետերով նախատեսված չափորոշիչների:

29. Ենթադրաբար բռնության ենթարկված և ենթադրաբար բռնություն գործադրած անձանց միջև հարաբերությունների նկարագրություն` համաձայն սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված չափորոշիչի:

30. Դեպքի վայրում բռնության հետքերի և գույքին պատճառված վնասի նկարագրություն:

31. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված սահմանափակում(ներ)ը և դրա (դրանց) գործողության ժամկետը (ժամկետները):

32. Որոշման բողոքարկման ժամկետը և մարմինը, ներառյալ` դատարանը, որի որոշումը կարող է բողոքարկվել, ինչպես նաև այն խախտելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները:

33. Ստորագրությունները և որոշումը կազմելու ամսաթիվը:

Որոշումը ստորագրում է այն կայացրած իրավասու ծառայողը: Մասնակիցները ևս ստորագրում են որոշման տակ, իսկ անչափահաս և անգործունակ անձանց փոխարեն ստորագրում են նրանց օրինական ներկայացուցիչները, եթե վերջիններս ներկա են որոշման կայացման պահին: Եթե ենթադրաբար բռնություն գործադրած անձը դեպքի վայրում ներկա չէ, այդ մասին որոշման մեջ կատարվում է համապատասխան նշում: Եթե մասնակիցները հրաժարվում են ստորագրել, այդ մասին կատարվում է համապատասխան գրառում: Որոշումը ստորագրելուց հրաժարվող անձին պետք է հնարավորություն տրվի բացատրելու հրաժարման պատճառները կամ պատճառները բացատրելուց հրաժարվելը, ինչի մասին նույնպես գրառում է կատարվում:

(հավելվածը փոփ. 29.06.2022 թիվ 20-Լ հրաման)

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
17.07.2019
N 18-Լ
Հրաման