ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հոկտեմբերի 2019 թվականի N 1459-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասը և 8-րդ հոդվածի 1-րդ մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) պետական վկայագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) պետական վկայագրի տրամադրման կարգը և պայմանները` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) պետական վկայագիրը որոշակի վավերապայմաններով և ձևով ֆինանսական փաստաթուղթ է, կազմակերպության մատուցած ծառայության դիմաց պետության կողմից ֆինանսական փոխհատուցման հիմք, որի գինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան ծառայության համար` երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ տրամադրելու նպատակով` մեկ անձի հաշվարկով նախատեսված գումարի չափով.
2) պետական վկայագրի միջոցով մատուցվող խնամքի ծառայությունները կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են նրանց (կամ նրանց օրինական ներկայացուցիչների կամ խնամակալների) ցանկությամբ` կամավորության սկզբունքով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
(որոշումը խմբագրվել է 15.12.2022 թիվ 1944-Ն որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 25
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի հոկտեմբերի 24-ի
N 1459-Ն որոշման
Ձև
ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ
._________________________________________________________________________.
| Կտրոն | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
| | ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ |
|Պետական վկայագրի համարը __________ | ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
| | |
|1. Շահառուի անունը, հայրանունը, |Զինանշանը կցվում է |
|ազգանունը | |
|______________________________________ |ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ N ________ |
|______________________________________ | |
| |1. Շահառուի անունը, հայրանունը, |
|2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը |ազգանունը |
|______________________________________ |_________________________________|
|______________________________________ |_________________________________|
| | |
|3. Անձը հաստատող փաստաթղթի տվյալները |2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, |
|______________________________________ |ամսաթիվը |
|_____________________________________ |_________________________________|
|(անվանումը, սերիան, համարը, երբ և |_________________________________|
|ում կողմից է տրվել) | |
| |3. Անձը հաստատող փաստաթղթի |
|4. Ծառայության տեսակը |տվյալները |
|_____________________________________ |________________________________ |
|_____________________________________ |________________________________ |
| |(անվանումը, սերիան, համարը, երբ |
|5. Պետական վկայագրի գինը |և ում կողմից է տրվել) |
|_____________________________________ | |
| |4. Ծառայության տեսակը |
|6. Տրամադրման ամսաթիվը _______ 20__ թ. |_________________________ |
| | |
|7. Շահառուի կարգավիճակը |5. Պետական վկայագրի գինը |
|______________________________________ |_________________________ |
|______________________________________ | |
| |6. Տրամադրման ամսաթիվը ___20__ թ.|
|8. Պետական վկայագիրը տրամադրողի անունը,| |
|ազգանունը, ստորագրությունը |7. Շահառուի կարգավիճակը |
|_______________________________________|_____________________ |
| | |
|9. Սույն պետական վկայագիրն ուժի մեջ է |8. Պետական վկայագիրը տրամադրողի |
|մինչև |անունը, ազգանունը, |
|_____ ________________ 20__ թ. |ստորագրությունը |
| |______________________________ |
|տրվում է շահառուին: |______________________________ |
| | |
|Սույն պետական վկայագիրը շահառուին |9. Սույն պետական վկայագիրն ուժի |
|տրամադրվում է ԱՆՎՃԱՐ: |մեջ է մինչև |
| |_____ ______________ 20__ թ. |
| | |
| |Պետական վկայագրի այս հատվածը |
| |տրվում է ծառայություն մատուցող |
| |կազմակերպությանը: |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի հոկտեմբերի 24-ի
N 1459-Ն որոշման
ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց (այսուհետ` շահառու) ծառայություններ տրամադրելու նպատակով պետական վկայագիր հատկացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Յուրաքանչյուր շահառուի, իր գնահատված յուրաքանչյուր սոցիալական կարիքին համարժեք սոցիալական ծառայություն տրամադրելու նպատակով, հատկացվում է մեկ պետական վկայագիր:
3. Պետական վկայագրի հիման վրա շահառուին ծառայությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1078-Ն որոշման համաձայն հավաստագրված` սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից (այսուհետ` կազմակերպություն)` անկախ կազմակերպական-իրավական ձևից:
4. Պետական վկայագրի հիման վրա կազմակերպությունը խնամք է տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն և 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշումներով սահմանված կարգով:
5. Պետական վկայագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:
II. ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
6. Պետական վկայագիրը ծառայության կարիք ունեցող երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կամ Միասնական սոցիալական ծառայության` քաղաքացու բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնի (այսուհետ` տարածքային կենտրոն) կողմից:
7. Ծառայությունից օգտվելու նպատակով պետական վկայագիր ստանալու համար շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչն անձամբ կամ փոստային կապի միջոցով կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով դիմում է`
1) երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրելու դեպքերում` նախարարություն, որը պետական վկայագիրը տրամադրում է Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կողմից տրված` երեխային շուրջօրյա խնամք տրամադրելու վերաբերյալ եզրակացության հիման վրա.
2) երեխաներին ցերեկային խնամք, տարեցներին և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամք (շուրջօրյա, տնային պայմաններում) տրամադրելու դեպքերում` տարածքային կենտրոն:
8. Շահառուի (կամ նրա օրինական ներկայացուցչի) դիմումը սույն կարգի 7-րդ կետում նշված ձևով ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում շահառուին տրամադրվում է պետական վկայագիր`
1) երեխաների շուրջօրյա խնամքի պարագայում պետական վկայագիրը տրամադրում է նախարարությունը` հիմք ընդունելով մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կողմից տրված` երեխային շուրջօրյա խնամք տրամադրելու վերաբերյալ եզրակացությունը.
2) երեխաներին ցերեկային խնամք, իսկ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա և տնային պայմաններում խնամք տրամադրելու պարագայում պետական վկայագիրը տրամադրում է տարածքային կենտրոնը` սահմանված կարգով իրականացված կարիքի գնահատման եզրակացության հիման վրա, ինչի մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է նախարարությանը:
9. Պետական վկայագրի գործողության ժամկետը սահմանվում է մեկ տարի` սկսած պետական վկայագիրը տալու օրվանից:
10. Հիմք ընդունելով պետական վկայագրով շահառուներին ծառայություններ տրամադրող կազմակերպության դիմումը` նախարարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության հետ կնքում է պետական վկայագրում նշված ծառայությունների պատվիրակման պայմանագիր:
11. Սույն կարգի 10-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո տվյալ կազմակերպությունը գրանցվում է պետական վկայագրով ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ցանկում (այսուհետ` ցանկ), որը հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքէջում: Կազմակերպությունների ցանկը կարող է փոփոխվել կնքված պայմանագրերի լուծման կամ նոր կազմակերպությունների` ցանկում ընդգրկման դեպքում: Ցանկում ներառված կազմակերպությունը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ ցանկից` իր դիմումի համաձայն կամ պայմանագրի լուծման դեպքում:
12. Պետական վկայագրի հետ մեկտեղ շահառուին տրամադրվում է սույն կարգի 11-րդ կետում նշված ցանկը: Շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը, ստանալով պետական վկայագիր, իրեն տրամադրված ցանկից ընտրում է անհրաժեշտ ծառայություն մատուցող կազմակերպություն և ներկայանում համապատասխան ծառայությունն ստանալու համար:
13. Կազմակերպությունը շահառուին տրամադրում է պետական վկայագրում նշված ծառայությունը` որոշմամբ սահմանված կարգին և չափորոշիչներին համապատասխան:
14. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդ ամսվա 10-ը տրամադրված ծառայությունների դիմաց վճարում կատարելու նպատակով կազմակերպությունը նախարարություն է ներկայացնում հաշվետվություն` ՄՍԾ-ի դրական եզրակացությամբ, որում ներառված են տվյալներ տրամադրված ծառայության և տվյալ ծառայությունից օգտված անձանց անձնական տվյալների մասին, կազմակերպության և շահառուի կամ նրա օրինական ներկայացուցչի միջև կնքված հանձնման-ընդունման արձանագրությունը, պետական վկայագրի հիման վրա տրամադրված ծառայության կատարողականը:
15. Պետական վկայագրի հիման վրա տրամադրված ծառայության դիմաց վճարումն իրականացվում է սույն կարգի 14-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում` յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված և տարեկան հատկացումների կատարման եռամսյակային համամասնություններով նախատեսված միջոցների սահմաններում:
16. Պետական վկայագրի գինը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով տվյալ ծառայության համար նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում մեկ շահառուի համար կատարվող փաստացի ծախսի չափով:
17. Պետական վկայագրի հիման վրա ծառայությունների տրամադրման գործընթացը համակարգում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: