Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1529-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 ապրիլի 2024 թվականի N 467-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1529-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի «Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին հավանություն տալու և «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրմանը մասնակցելու մասին» N 1529-Ա որոշման (այսուհետ` որոշում) 3-րդ կետի 1-ին ենթակետում «(վեց միլիարդ յոթ հարյուր ութսունութ միլիոն, առանց ավելացված արժեքի հարկի)» բառերը փոխարինել «(վեց միլիարդ յոթ հարյուր ութսունութ միլիոն, ներառյալ ավելացված արժեքի հարկը և հողամասի կադաստրային արժեքը)» բառերով:

2. Որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.

«3) «Հայփոստ» ՓԲԸ-ի սեփականությանը պատկանող ընկերության կանոնադրական կապիտալում ներդրվող հողամասի կադաստրային արժեքը վճարվում է «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից` մինչև ակտիվն ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելը:»:

i

3. Որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետում «12 000» թիվը փոխարինել «13200.54» թվով:

i

4. Որոշման հավելվածի 1-ին կետում «(շուրջ 12 հազ. քառ. մ)» բառերը փոխարինել «(շուրջ 13200.54 քառ. մ)» բառերով, իսկ 10-րդ կետում «շուրջ 12 000 քառ. մ» բառերը` «շուրջ 13200.54 քառ. մ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.04.2024
N 467-Ա
Որոշում